Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Հալեպում հանդարտ վիճակ է, այսօր սկսել են հաց բաժանել, սակայն չգիտենք՝ հետո ինչ կլինի. Պողիկյան

«Այսօր առավոտյան ժամերին քաղաքը լուռ էր, հանդարտ էր մինչեւ մի օդանավ եկավ և ռմբակոծել պետական մի մթերանոց: Այն մեր բնակարանին մոտ էր, այսինքն նյութական վնասներ եղան, սակայն մարդկային վնասներ չկան, փառք Աստծո: Քաղաքում հանդարտ վիճակ է, այսօր սկսել են հաց բաժանել, որոշ տեղեր փռերը սկսել են աշխատել կամաց-կամաց, ջրի տագնապ կար տարբեր շրջաններում, սկսեց լուծվել այդ հարցը: Ժողովուրդը բնակարանների մեջ է, դուրս չեն գալիս, սպասողական վիճակ է, այսինքն գիշերները, որովհետև բախումներ կարող են  լինել երբեմն, այսինքն հրաձգության ձայներ կլսվեն շատ ուժեղ: Արդեն երեկոյան ամեն մարդ իր բնակարանն է, այսպես է վիճակը քաղաքում: Տակավին հաստատությունները, դպրոցները և այլն չեն բացվել, բայց վաճառատները կբացվեն, որ ժողովորդը իր սննդամթերքը ապահովի»,- պատմեց նա:

Պողիկյանը նշեց, որ առայժմ քաղաքից դուրս գալուը ճանապարհ չկա. «Առայժմ ճանապարհ չկա, անշուշտ, ընդիմությունը իրեն հատուկ ճամփա ունի, որ ալյուր և սննդամթերք և այլն այդպիսի բաներ կբերի քաղաք, բայց ժողովրդի համար դուրս ելնելու ճամփա չկա, փակ են առայժմ»:

Պողիկյանը փաստում է, որ ճանապարհների բացման միակ տարբերակը  այն է, որ կառավարական ուժերը կարողանան հետ բերել քաղաքը։ Նրա խոսքով որոշները փորձել են դուրս գալ քաղաքից, սակայն, ցավոք, նրանցից մեկը զոհվել է դիպուկահարի կրակոցից:

«Այո, երբ նախանցյալ երկու օրերում ճամփան բաց էր, մարդիկ անձնական իրենց միջոցներով փորձեցին դուրս գալ այլ նահանգներ փոխադրվել, ավելի ապահով մնալու համար, որովհետև գիտեք, քաղաքը ներկայիս անապահով է, և Երվանդը ուզում էր  ուղղվել Լաթաքիա և Հալեպից դուրս ճանապարհի վրա դիպուկահարի հարվածով վիրավորվել է ծոծրակից, իրեն փոխադրել են Համայի հիվանդանոց, այնտեղ փոխանցել էին շատ ծանր է վիճակը, այսինքն չէր կարելի փոխադրել ավելի լավ հիվանդանոց, արդեն մի քանի ժամվա մեջ փոխանցեցին, որ մահացել է»,- ասաց նա:

Պողիկյանը նշում է, որ ներկայումս վիճակը նորմալ է, խանութներում ապրանք կա, սակայն չգիտեն, թե առաջիկայում ինչ կլինի:

«Անշուշտ հայ համայնքի պարագայում Առաջնորդարանը և մեր ավագները ժողովրդին հետ կապի մեջ են, կփորձեն այնպես անել, որ խուճապի չմատնվեն մարդիկ, այսօր հաց բաժանեցին, հացի տագնապ կար, որովհետև կփորձեն: Բարեսիրական մեր միությունները դեղորայք կբաժանեն,  այսինքն կփորձեն օգնել հայ համայնքին և իրենց համար հիմնականը այս օրերին մեր համայնքի անվտանգությունն է, մեր առաջնահերթ մարտահրավերը այս օրերին մեր համայնքի անվտանգությունն է»,- ասաց նա: