ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին և չի հրաժարվում իր արտավորություններից. ՌԴ ԱԳ փոխնախարար
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ամբողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պարտավորություններից, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մոսկվան հավատարիմ է եղել և շարունակում է հավատարիմ մնալ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում միավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ շրջանակին։ Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում»,- ասել է Գալուզինը «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ ձևավորում է անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասում։ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։
«Մենք պատրաստ ենք այս հրատապ թեմայի շուրջ Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի»,- ընդգծել է փոխնախարարը։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են