Իրանում 530 մարդու կյանք խլած երկրաշարժից 3 օր անց փլատակներից ողջ երեխա են դուրս բերել
Նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանում տեղի ունեցած 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 3 օր անց փրկարարները փլատակներից ողջ երեխա են դուրս բերել:
Ինչպես նշում է The Independent-ը, դեպքը տեղի է ունեցել Սարփոլ-է-Զահաբ քաղաքում: Փրկված փոքրիկի լուսանկարը, որում նա ժպտում է, անմիջապես տարածվել է համացանցում՝ բազմաթիվ օգտատերերի դրդելով հավատալ, որ կատարվածը հրաշք է:
Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 530 մարդ, ևս 70.000-ը զրկվել է կացարանից ու ձմռան նախաշեմին անօթևան մնացել: Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ սննդի, խմելու ջրի, տաք հագուստի ու առաջին անհրաժեշտության այլ պարագաների կարիք ունեն:
Արևմուտքում ապրող իրանցիները, ցանկանալով գումարով օգնել հայրենակիցներին, միջազգային պատժամիջոցների պատճառով չեն կարողացել գումարային փոխանցումներ անել:
Նշվում է, որ տուժածներին օգնելու համար Օլիմպիական խաղերի իրանցի ոսկե մեդալակիր Կիանուշ Ռոստամին աճուրդի է հանել մեդալը:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին