Ստամբուլի Մարմարա համալսարանում հակաահաբեկչական գործողության շրջանակներում 22 աշխատող է ձերբակալվել
Ստամբուլի ամենահեղինակավոր համալսարաններից Մարմարայում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է կրթական հաստատության 22 աշխատակից, այս մասին տեղեկանում ենք թուրքական diken.com.tr կայքից:
Ձերբակալվածները կասկածվում են 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապեր ունենալու համար:
Հայտնի է, որ ոստիկանական գործողության ընթացքում խուզարկվել է 42 մարդու աշխատասենյակներն ու անձնական իրերը:
Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքից զրկվել է շուրջ 20.000 ակադեմիկոս:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում