Արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի. Զախարովա
ՌԴ տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի: Կիևի կողմից նման զենքի կիրառումը արմատապես կփոխի հակամարտության էությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կիևի կողմից մեր տարածքի վրա հարձակվելու համար հեռահար հրթիռների օգտագործումը կնշանակի ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»,- նշել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ առայժմ հայտնի չէ՝ արդյոք այդ արտահոսքերը հիմնվում են պաշտոնական աղբյուրների վրա:
«Մի բան պարզ է, որ Կիևի ռեժիմի պարտությունների ֆոնին նրա արևմտյան հովանավորները խաղադրույք են կատարում Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի առավելագույն էսկալացիայի վրա ՝ փորձելով հասնել պատրանքային նպատակին ՝ «Մոսկվային ռազմավարական պարտություն հասցնել»,-հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են