20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր նոր ստեղծված աշխատատեղերին: «Ասում եք՝ աշխատատեղեր են ստեղծվել։ Ինձ խնդրում եմ ասեք այս տարվա առաջին 6 ամիսներին մասնավոր սեկտորում կրճատված աշխատատեղերի քանակի մասին»,- ասաց նա:
Նախարարը նշեց, թե հիմա կդժվարանա այդ տվյալները տրամադրել, հետո կներկայացնի: Հովհաննիսյանն ասաց նաև, որ աշխատատեղերը և՛ կրճատվում են, և՛ ստեղծվում:
«Կարծում եմ՝ սա է էականը, այո՛, կարող են աշխատատեղեր կրճատվել, և մարդիկ մի տեղից տեղափոխվեն մի ուրիշ տեղ»,- ասաց նա:
Խաչատրյանն արձագանքեց, թե նախարարի փոխարեն ինքը կասի թվերը:
«Ուրեմն, երկրորդ եռամսյակում նոր ստեղծված աշխատատեղեր՝ 15,700, կրճատված աշխատատեղեր՝ 16,900։ Ընդ որում, մասնավոր հատվածում 12,300 աշխատատեղ ստեղծվել է, 12,700 կրճատվել է։ Այսինքն՝ դուք խոսում եք, որ ստեղծում են աշխատատեղեր, գոնե երկրորդ եռամսյակում մենք տեսնում ենք, որ աշխատատեղերը կրճատվում են»,- ասաց նա։
Խաչատրյանը նաև ներկայացրեց արտագաղթի թվերը: «Դուք խոսում եք, որ հեսա, հեսա գալու ենք շրջենք պատմության անիվը, բայց Հայաստանի Հանրապետության փաստաթղթերով բացասական սալդոն կազմում է 20,366 մարդ։ Միգուցե թողեք այդ պատմության անիվը նորմալ գնա, որովհետև ինչքան փորձում եք շրջել, այդքան ավելի վատ է լինում»,- նշեց նա:
Հովհաննիսյանն էլ ասաց, որ սխալ է եռամսյակների տվյալներ ներկայացնելը: «Եթե Դուք նայեք եռամսյակների գրաֆիկը, կտեսնեք, որ նման տենդենց գոյություն ունի, և դրա համար հիմնականում մենք նայում ենք տարեկան կտրվածքով։ Այն թվերը, որոնք ես ներկայացնում էի, 9 ամսվա կտրվածքով էին՝ համեմատած նախորդ տարվա 9 ամսվա հետ»,- նշեց նա:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել