Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Քաղաքականություն

Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին․ «Կարճ ասած»

Շատ է խոսվում այն մասին, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ի ներսում խարդավանքներ է հյուսում, կառավարությունում ուզում է կադրային հեղաշրջում անել ու ուժային ոլորտում ունենալ իր մարդիկ։ Օրինակ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը իր ընկերն է, ինչպես ասում են՝ իր մարդը, որի հետ բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում, թե որքան են փորձել պատերազմից հետո սադրանքներ կազմակերպել ընդդիմության հավաքների ժամանակ կամ մարդկանց բերել Նիկոլի մեկ-երկու հավաքներին։ Ինչքա՞ն լավ կլինի իր համար, որ ամեն տեղ մի Աշոտ Զաքարյան ունենա։ Նմանապես՝ հրապարակումներ կան, որ հենց Անդրանիկ Քոչարյանն էր․ որ Դավիթ Տոնոյանի ոտքի տակը քանդել էր, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ոտքի տակը փորելը, էլի ասում են ինքն է կազմակերպել Արգիշտի Քյարամյանի դեմ էնօրվա արշավը։ Խոշոր հաշվով, այս իշխանության բոլոր անդամներն իրար արժանի են, դա չի հարցը։ Բայց առաջարկում եմ կենտրոնանալ ուշագրավ մի փաստի վրա։ Արգիշտի Քյարամյանը, ժողովրդական լեվով ասած՝ երեկվա երեխան է, սրա համեմատ, Արփի Դավոյանը, ում միջոցով Անդրանիկ Քոչարյանը սադրանքներ է անում, ըստ հրապարակումների, էլի երեկվա երեխան է ու ընդհանրապես, այս իշխանության մեծամասնությունը շատ ավելի փոքր են, քան Անդրանիկ Քոչարյանի չակերտավոր գործնեության տարիքն է։ Առաջարկում եմ վերհիշենք ու հասկանանք, թե  հատկապես ուժային կառույցների նկատմամբ Քոչարյան Անդրանիկի սերը որտեղից է գալիս։

Ինչո՞վ է հայտնի այդ մարդը։ Օրինակ երբ ասում եք Անդրանիկ Քոչարյան, ի՞նչ պատկեր է աչքի առաջ գալիս։ Շատերը միանգամից հիշում են Գյումրին՝ աղետից հետո, աղետի գոտի մտած ու դուրս եկած օգնությունները։ Բայց իմ ու վստահ եմ, որ նաև շատերի մտքով էլ անցնում է դեղին թղթի վրա կարմիրով գրած այս ցուցակը, որը էկրանին է։

10 օրից լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-ամյա տարելիցը։ Էդ տարելիցին պաթոսախեղդ ելույթ ունեցողները սովորաբար լինում են նրանք, ում Վազգեն Սարգսյանը ատում էր և կարծում եմ՝ դա փոխադարձ էր։ Բայց ուզում եմ Անդրանիկ Քոչարյանի խարդավանքներից խոսողներին հիշեցնել, որ 10 օրից նաև լրանում է այս ցուցակի, այն է՝ Անդրանիկ Քոչարյանի ու իր ընկերների քառորդ դարյա խարդավանքի 25-ամյակը։

Ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին․ ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Ազգային ժողով, որտեղ ընթանում էր հարցուպատասխան կառավարության անդամների հետ, և կրակ բացեց։ Ահաբեկչությանը զոհ գնաց 8 մարդ, որոնց թվում՝ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը։ Եվ ուրեմն, գիշերը, երբ ահաբեկիչները դեռ ԱԺ դահլիճում էին, դահլիճում էին նաև պատանդներն ու սպանվածների դիերը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ սենյակներից մեկում անց էր կացնում օպերատիվ խորհրդակցություն ուժայինների հետ, լուծումներ փորձում գտնել, վնասազերծման պլան մշակել-քննարկել, սպանված Վազգեն Սարգսյանի այսպես կոչված ընկերները, որոնց մի մասը զարմանալիորեն, այդ օրը բացակայում էր ԱԺ դահլիճից, ըստ էության որոշում են օգտվել հարմար իրավիճակից և իրար մեջ բաժանել պաշտոնները։ Պատկերացնու՞մ եք։ Կազմում են այս ցուցակը և որպես վերջնագիր ներկայացնում նախագահ Քոչարյանին, թե՝ եթե ուզում եք այս վիճակում քաոս չստեղծենք, այս մարդկանց հենց հիմա նշանակիր այս պաշտոններին։

Համաձայն այդ ցուցակի, վարչապետի պաշտոնը հասնում էր Վահան Շիրխանյանին, գլխավոր դատախազինը՝ Գագիկ Ջհանգիրյանին, ազգային անվտանգության նախարարինը՝ Վաղարշակ Հարությունյանի եղբորը՝ Վյաչեսլավ Հարությունյանին, ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ Մուրադ Կիրակոսյանին, համակարգող նախարարինը՝ Անդրանիկ Քոչարյանին, որը այդ ժամանակ Վազգեն Սարգսյանի խորհրդականն էր․ Վաղարշակ Հարությունյանն էլ, ըստ էության, պահում էր պաշտպանության նախարարի պոստը։ Ռոբերտ Քոչարյանը այդ թուղթը բերած Վահան Շիրխանյանին բավականին կոպիտ կերպով վռդնդում է սենյակից։ Այդ մասին իր գրքում Ռոբերտ Քոչարյանը գրում է․ «Դուք պարզապես սրիկաներ եք: Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում: Անասուննե՜ր: Մի խոսքով, հայհոյելով դուրս արեցի: Հրամայեցի. «Մա՛րշ էստեղից պաշտպանության նախարարություն: Էստեղ հարցը լուծեմ՝ կգամ ձեզանով զբաղվելու»: Գլուխները կախ դուրս եկան... Կատաղել էի. նույնիսկ նրանցից այդպիսի բան չէի սպասում։»

Էլի եմ ասել, որ երբ խոսում ենք հոկտեմբերի 27-ից, ամբողջկան բացահայտված չլինելուց, այս ցուցակի շարժառիթը, դրդապատճառը իմ կարծիքով ըստ արժանվույնի չի քննարկվել։ Էն ժամանակ, մտածում եմ, գուցե էդքան խառը իրադարձությունների մեջ ուշադրություն չեն դարձրել, կարող է նախագահ Քոչարյանը մեծահոգություն է արել ու բավարարվել է վռնդելով նրանց, անգամ մի մասը պահել են պաշտոնները։ Ահաբեկչությունից հետո զինդատախազ Ջհանգիրյանը ոչ թե վռնդվեց պաշտոնից գլխավոր դատախազի պաշտոնը պահանջելու համար, այլ նրան հանձնարարվեց ահաբեկչության կազմակերպչի կամ պատվիրատուի հայտնաբերման գործը։ Ջհանգիրանը, հետո պարզվում է, խոշտանգումներով ցուցմունքներ էր փորձում կորզել հենց նախագահ Քոչարյանի դեմ․ բայց այ էդ թուղթը, որի մեջ նաև իր անունն էր, այդպես էլ չքննեց։

Անդրանիկ Քոչարյանը եթե նկատել եք, հազարից մեկ է Վազգեն Սարգսյանի ազգանունը տալիս, այլ միշտ՝ մենակ անունը՝ Վազգենը, մտերմաբար է ասում, ներկայանում է նրա ընկեր, համախոհ, բայց իրականությունն այն է, որ իրենց ընկերոջ դիակը դեռ չսառած, պաշտոնների կռիվն էր անում։ Ինչու՞։ Իսկ նույնը էսօր չէ։ Էսօր ահաբեկչության է ենթարկվում մեր պետությունը, թալանվում է, մասնատվել է, հազարավոր զոհեր են տվել ու զբաղված են խարդավանքներով, սրան հանենք, մերին դնենքով։

Այս ամենից ելնելով, խոսակցությունները, որ Անդրանիկ Քոչարյանը ուզում է իրենով անել կոնկրետ պաշտոնները, կարծում եմ՝ օդի մեջ չեն։

Շատ են ասում չէ՞, որ հոկտեմբերի 27-ը չի բացահայտվել ամբողջությամբ, միայն կատարողներն են բացահայտվել, շատերը հետքը տեսնում են դրսի մեջ։ Բայց ըստ արժանվույն չի գնահատվել հենց այս դրվագը։ Էն ժամանակ կարծիքներ կային, որ հեղաշրջման փորձ է եղել, լուրջ նպատակների համար իշխանությունը փորձել են վերցնել, գուցե այլ արտերկրյա խաղացողների համար։ Ինչու՞։ Մենք տեսնում ենք, որ 2018 թվականից ի վեր, երկիրն ընթանում է լրիվ հակառակ ուղղությամբ, քան գնացել էր մինչ այդ էդ ընթացքը, մեզ հասցրել են պետականություն ունենալ-չունենալու շեմին։ Եվ այն, ինչ տեղի է ունենում վերջին 6 տարիներին, գուցե ուզում էին անել արդեն էն ժամանակ։ Էդ ժամանակ չստացվեց, բայց փորձողները փորձ ձեռք բերեցին ու 2018-ին տիրացան բաղձալի իշխանությանը ու նպատակը դարձավ իրականություն։ Ի՞նչ էին ասում Նիկոլենք ու այսօրվա նաև իր թիմակիցները, էն ժամանակ, հոկտեմբերի 27-ից հետո, թե՝ Ռոբերտ Քոչարյանը տալիս էր Մեղրին, Վազգենենք խանգարում էին։ Ու հակադարձմանը, թե՝ բա եթե տալիս էր, ինչո՞ւ չտվեց հոկտեմբերի 27-ից հետո, պատասխան չկա։ Բայց դա նրանց չէր խանգարում հասարակության ականջները լցնեն այդ տխմարագույն վարկածը, վստահ եմ հիմնական վարկածից շեղելու նպատակով։ Այսօր մենք տեսնում ենք մեկ այլ բան, այդ նույն շրջանակը, նույն Անդրանիկ Քոչարյանը, նույն այնժամանակվա լրագրող Նիկոլը, նույն Վաղարշակը, Ջհանգիրյանը, մի խոսքով, եկել 2018 թվականին վերցրել են իշխանությունը, տարել են էն ուղղությամբ, որը կարծես հենց ուզել են, Արցախը հանձնել են, սահմանները թուլացրել են, բանակը բարոյազրկել են, զենքը տվել են թշնամուն, դիրքերը հանել են, ու արդեն 4 տարին է  Սյունիքը կտրել-հանձնելու խոսակցությունն են տանում։ Նույն մարդիկ չե՞ն, նույնն են, ինչում մեղադրում էին Քոչարյանին, իրենք եկան և իրենք արեցին։ Կարո՞ղ ենք մտածել, որ այս նույն դերակատարները դեռ այն ժամանակ էին ուզում այս ամենն անել, կարող ենք․․․ նույն մարդիկ չե՞ն։

Կարճ ասած՝ Արտահայտություն կա՝ «Հին գել»․ դա միայն դրկան իմաստ չունի, ունի նաև այլ, բացասական՝ Խորամանկության՝ խարդախության՝ չարաշահումների վարժված մարդու իմաստ, որը էդ գործում՝ խարդախության ու խորամանկության մեջ շատ հմուտ ու եփված մարդ է: Այս մարդիկ իշխանութան են, բայց․․․։ Գուցե որոշ տեղերում համարում են, որ Անդրանիկ Քոչարյանի դիրքրն այնքան է ամրապնդվել, որ կարելի է Նիկոլին արդեն, որպես օգտագործած կերպար փոխարինել։ Չէ՞ որ նա, խոշոր հաշվով, արդեն վերջացած գործիչ է, ժողովրդականությւն չունի, քաղաքական ապագան էլ չունի, դժվար է լինելու նրանով պահել իշխանությունը․ և փորձում են իրականացնել պլան Բ կոչվածը, փոխարինել ինչոր մեկով, ով կարողանում է իր ձեռքերում կենտրոնացնել իշխանությունը այլևս ուժաինների հաշվին։ Կարծում եմ, այս վարկածը բավականին տեսանելի է արդեն, առնվազն կյանքի իրավունք ունի։