Ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի
Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վատիկանի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպման սկզբում Հայր Սուրբը Նորին Սրբությանը ներկայացրել է, որ Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից 2026 թ. հունվարի 18-25-ը կայանալիք ամենամյա քրիստոնյաների միասնության աղոթքի շաբաթը նվիրվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի ընթացքում ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն քրիստոնեական միության և համերաշխության, ինչպես նաև Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի։ Հայր Գարեգինը տեղեկություններ է փոխանցել Վատիկանի և ԵՀԽ-ի միջազգային և Մայր Աթոռի տեղական կազմակերպչական հանձնախմբերի կողմից աղոթքի շաբաթվա նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։
Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով հանձախմբի անդամներին, կարևորել է քրիստոնեական Եկեղեցիների և կառույցների աղոթակցությունը Հայ Եկեղեցուն հատկապես հայ ժողովրդի և Հայաստանի համար այս ծանր ու դժվարին օրերին։
Հայոց Հայրապետը նշել է, որ հայորդիները, հավատքով ներշնչված և աղոթքի զորությանն ապավինած, մշտապես կարողացել են դիմագրավել բոլոր փորձություններն ու մարտահրավերները։ Այս առիթով Նորին Սրբությունը կարևոր է նկատել քրիստոնյաների միասնության աղոթքի շաբաթվա նախաձեռնությունը և հույս հայտնել, որ աղոթքով հայցված երկնապարգև շնորհներով առավել կզորանան հավատքը, հույսն ու սերն ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ դժվարությունների ու փորձությունների մեջ գտնվող ողջ մարդկության կյանքում։
Հանդիպմանը հանձնախմբի անդամներն ընդգծել են, որ իրենց այցը Հայաստան դարձել է յուրօրինակ ուխտագնացություն, որի ընթացքում առիթ է ունեցել ի մոտո ծանոթանալու հայ քրիստոնեական պատմական սրբավայրերին, հայ ժողովրդի պատմությանը, այլև երկրում առկա իրավիճակին և արցախահայերի դժվարին կացությանը։
Վերջում Վատիկանի և ԵՀԽ ներկայացուցիչներն իրենց երախատգիտությունն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Մայր Աթոռում հյուրընկալության և հանձնախմբի աշխատանքներին, ըստ ամենայնի, աջակցության համար։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում