ԵԱՀԿ-ն զգալի ռեսուրսներ է ուղղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո դրական դինամիկա է նկատվում։ Այս մասին Trend-ին հայտնել են ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունից։
Հաղորդվում է, որ այս պահին քննարկվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր քայլերը։
«Մենք ուշադիր հետեւել ենք Հայաստանի եւ Ադրդբեջանի նախագահների հանդիպմանը Ժնեւում։ Այդ հանդիպումից հետո մենք դրական դինամիկա ենք նկատում։ Ավստրիայի նախագահությունը հույս ունի, որ այդ ուղղությամբ գործողությունների վերականգնումը կուղեկցվի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոնկրետ քայլերով։ Այս պահին քննարկվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր քայլերը, եւ հիմա հերթը կողմերինն է՝ ընդունելու համապատասխան որոշումներ։ ԵԱՀԿ համանախագահները կարող են միայն աջակցել այդ գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ։
«2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ կոնկրետ առաջարկներ արվեցին վստահության ամրապնդման միջոցների ուղղությամբ։ Դրանց թվում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնումը, որին սկզբունքորեն համաձայն էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները»,- ասված է հաղորդագրության մեջ։ ԵԱՀԿ-ն զգալի ռեսուրսներ է ուղղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել են Ավստրիայի նախագահությունից՝ նշելով Մինսկի խմբի աշխատանքը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը տեղում։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը պատրաստ է հետագայում նույնպես աջակցել խաղաղության ձեռքբերման քայլերին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում