Բելառուսը եւ Ադրբեջանն իրենց գործողությունները չեն ուղղում երրորդ երկրների դեմ, այլ համագործակցում են հանուն երկու պետությունների շահերի. Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսը եւ Ադրբեջանն իրենց գործողությունները չեն ուղղում երրորդ երկրների դեմ, այլ համագործակցում են հանուն երկու պետությունների շահերի, ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ։
«Ես եւ իմ բարեկամը՝ Ադրբեջանի նախագահը, իմ մտերիմ ընկեր Իլհամ Հեյդարովիչը [Ալիեւը, Ադրբեջանի նախագահ] պետք է իմանանք, որ փակ թեմաներ Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերություններում չկան»,- ընդգծել է Լուկաշենկոն, որին մեջբերել է ԲելՏԱ-ն։- Մենք չենք խախտում միջազգային իրավունքի ոչ մի նորմ, մենք բարեկամություն չենք անում երրորդ երկրների դեմ, մենք մեր գործն անում ենք հանուն մեր ժողովուրդների»։
Նախագահը նշել է, որ ջերմ հարաբերությունները ստեղծվել են դեռ Հեյդար Ալիեւի ղեկավարության օրոք։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը պատկանում է Բելառուսի առավել մերձ երկրներին, Ռուսաստանի կողքին։ «Ես անգամ մտածում եմ, որ մենք այլ երկրների հետ ավելի սերտ եւ մերձ հարաբերություններ չունենք, քան Ադրբեջանի, եւ Ռուսաստանի, բնականաբար»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է պայմանավորվածությունների օպերատիվ կատարման անհրաժեշտության մասին, որոնք ձեռք են բերվել 2024թ. մայիսին Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ։ «Եթե այսօրվա այցի եւ Բելառուսում ձեր գտնվելու ընթացքում մենք արագանալու հնարավորություն գտնենք, մենք անպայման կարագանանք»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ երկրներն ունեն փոխադարձ աջակցություն միջազգային հարթակներում։ «Մենք խնդիրներ չունենք, մենք աջակցում ենք միմյանց, աջակցել եւ աջակցելու ենք։ Ես շատ շնորհակալ եմ Ադրբեջանի կառավարությանը եւ նախագահին այն վիթխարի աջակցության համար, որը նրանք ցուցաբերում են մեզ»,- ասել է Բելառուսի նախագահը։ «Համոզված եմ, որ Ադրբեջանն էլ կանի ամեն ինչ մեզ համար, ինչին նա ընդունակ է»,- նշել է նա։
Վարչապետը Լուկաշենկոյին է փոխանցել Իլհամ Ալիեւի ողջույնն ու բարեմաղթանքները։ Լուկաշենկոն հաստատել է Բաքու մեկնելու մտադրությունը նոյեմբերին, կլիմայի համաժողովին։
Նա մայիսին պետական այցով մեկնել էր Ադրբեջան, որի շրջանակում այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահը այն ժամանակ գործողությունը Լեռնային Ղարաբաղում անվանել էր «ազատագրական պատերազմ» եւ պատմել, որ դրա սկսվելուց առաջ Ալիեւի հետ քննարկել է դրա ելքի տարբերակները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է՝ հայտնելով, որ ոչ ինքը, ոչ երկրի այլ պաշտոնական անձինք ոտք չեն դնի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են