Թուրքիայի քանդում են քրդական շարժման խորհրդանիշերով գերեզմանները
Թուրքիայի Բաթմանի նահանգապետարանում պետության կողմից նշանակված հատուկ վերահսկիչը որոշել է քանդել 2015թ.-ի հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված բաթմանցիների գերեզմանները: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.or կայքը:
Վերահսկիչ Էրփուղ Շևքեթ Աքսոյի որոշման պատճառ է դարձել Բաթմանի բնակիչների կողմից զոհվածների գերեզմաններին քրդական շարժման խորհրդանիշեր և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցող գրություններ փակցնելը, ինչը պաշտոնյան համարում է ահաբեկչամետ քարոզչություն:
Աքսոյը, ստորագրելով գերեզմանների քանդման հրամանը, նշել է, որ ամենաուշը փետրվարի 15-ի դրությամբ դրանք պետք է փոխարինվեն «Իսլամին հարիր» գերեզմանաքարերով:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը