Սամվել Բաբայանը խափանել է
«Հրապարակը» գրում է.
Արցախի վտարանդի խոր- հրդարանը սեպտեմբերի 18-ին ԱԺ հատուկ նիստ էր նշանակել՝ օրակարգում ունենալով 1 հարց․ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում էր սեպտեմբերի 19-ը Արցախի տոնացույցում ամրագրել որպես ցեղասպանության օր։ Նախապես բոլորը համաձայն են եղել, կազմվել է նախագիծ, սակայն սեպտեմբերի 18-ի երեկոյան նշանակված նիստին խորհրդարանական մյուս խմբակցությունների համար անակնկալ կերպով Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» պատգամավորները չեն ներկայացել՝ բացառությամբ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի։ Եվ քանի որ երկրից բացակայողներ էլ են եղել, քվորումի խնդիր է առաջացել, ու նիստը չի կայացել։
Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանն ընդառաջել է ՀՀ իշխանությունների պահանջին, թե պետք չէ հարամել Հայաստանի անկախության օրը, քանի որ սեպտեմբերի 19-ից 2 օր հետո անկախության օրն է, նախատոնական միջոցառումներն էլ երբեմն մի քանի օր առաջ են սկսվում։ Փաստորեն, Բաբայանը, որ վերջին շրջանում արցախցիներին միավորվելու, մի բռունցք դառնալու կոչեր է անում, ինքն է պառակտում մտցրել։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում