Սալերի տեկտոնիկան ժամանակավորապես ցամաքեցրել է ծովը 5,5 մլն տարի առաջ
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մոտ 5,5 մլն տարի առաջ Միջերկրական ծովը գրեթե լիովին ցամաքել է։ Հետազոտությունը հրապարակվել է Science գիտական ամսագրում։
Միոցենի դարաշրջանի վերջում լիտոսֆերային սալերի տեկտոնիկան Միջերկրական ծովը կտրել է Ատլանտյան օվկիանոսից։ Արդյունքում՝ Միջերկրածովյան ջրավազանը գոլորշացել է շոգ կլիմայի պատճառով՝ մեծ քանակությամբ աղ թողնելով։
Նոր հետազոտությունում թիմը հավաքել է տվյալներ Միջերկրական ծովի մասին 12-3,6 մլն տարի առաջ։ Արդյունքները ցույց են տվել, որ ցամաքելու հետեւանքով տեղի ծովային կյանքը գրեթե անհետացել է։
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 750 գիտական աշխատանքներ եւ փաստագրել 4 897 ծովային տեսակների մասին։ Մինչեւ ճգնաժամը շրջանում գոյություն է ունեցել 779 կենդանատեսակ, բայց դրանցից գոյատեւել է ընդամնեը 86-ը։
Պահպանված տեսակներից են սարդինի տեսակները, ինպես նաեւ ծովային կաթնասունները՝ սիրենները, որոնք ժամանակակից լամանտինների ցեղակիցն են։
Մասնագետները նշել են, որ առայժմ հայտնի չէ, թե ինչպես են ձկներն ու սիրենները դիմացել ջրի ցամաքելուն։ Նրանք ավելացրել են, որ դելֆինները եւ մեծ սպիտակ շնաձկները Միջերկրական ծովում բնակություն են հաստատել արդեն Ատլանտիկայի հետ վերամիավորվելուց հետո, ինչը տեւել է 1,7 մլն տարի։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են