Նորվեգիայի արքայադուստրն ամուսնացել է աֆրոամերիկացի շամանի հետ
Ինֆլյուենսերները, ռեալիթի հեռուստատեսության աստղերը և հեռուստատեսային դեմքերը հյուրերի թվում էին, երբ Նորվեգիայի թագավորի ավագ դուստրը՝ արքայադուստր Մարթա Լուիզը, երեք օր տևած տոներից հետո շաբաթ օրն ամուսնացել է ամերիկացի շամանի հետ, գրում է Associated Press-ը:
52-ամյա Մարթա Լուիզը և Դյուրեկ Վերեթը, որի պնդմամբ ինք վեցերորդ սերնդի շաման է Կալիֆորնիայից, ամուսնացել են Գեյրանգերի գեղատեսիլ փոքրիկ քաղաքում՝ ֆյորդի վրա հաստատված և ապշեցուցիչ տեսարաններներով Նորվեգիայի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկում:
Հինգշաբթի սկսված տոնակատարությունների հետո իսկական հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ ծաղկափթիթ բացատում տեղադրված վիթխարի սպիտակ վրանում:
Զույգը իրենց հարսանեկան լուսանկարների իրավունքները վաճառել է բրիտանական «Hello!» հանդեսին, իսկ էկրանավորման իրավունքները՝ Netflix-ին։ Նշված գործարքները առաջացրել նորվեգական լրատվամիջոցների վրդովմունքը, նշելով, որ դրանք հակասում են տեղական պրակտիկային: Զույգը հաճախ հանդես էր գալիս ընդդեմ մամուլի՝ իրենց անձնական կյանքի մանրամասները տարածելով սոցիալական ցանցերում։
Դստեր հարսանիքին թագուհի Սոնյայի և Նորվեգիայի թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել է 87-ամյա Հարալդ թագավորը, որը վերջին մի քանի տարիներին վատառողջ էր։
Թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան և նրա ամուսինը՝ արքայազն Դանիելը, իրենց եղբոր՝ արքայազն Կառլ Ֆիլիպի և նրա կնոջ՝ արքայադուստր Սոֆիայի հետ ներկայացնում էին Շվեդիայի թագավորական ընտանքը: Եվրոպական թագավորական ընտանիքի ոչ մի այլ անդամ հարսանիքին չի մասնակցել։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են