ՌԴ-ի սցենարներում պատերազմներ կան ներկայիս դաշնակիցների, մասնավորապես՝ Իրանի և Ադրբեջանի հետ
Ռուսաստանը պատրաստում էր իր նավատորմը ՆԱՏՕ-ի հետ հնարավոր բախման դեպքում միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռներով հարվածելու Եվրոպայի թիրախներին: Դրա մասին երեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, գրել է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով արևմտյան աղբյուրներից քաղած գաղտնի նյութերին։
«2008-2014 թվականներին կազմվել ֆայլերը պարունակում են թիրախների ցանկ հրթիռների համար որոնք կարող են կրել ինչպես սովորական մարտագլխիկներ, այնպես էլ մարտավարական միջուկային զենք: Ռուս սպաներն ընդգծում են վաղ փուլում միջուկային հարվածների կիրառման առավելությունները»,- գրում է Financial Times-ը։
Ըստ Deutsche Welle-ի՝ պոտենցիալ թիրախներով քարտեզները ներկայացվել են սպաների համար նախատեսված շնորհանդեսում, որը պատրաստվել է դեռևս Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից առաջ,։
Ինչպես ընդգծվում է Financial Times-ի հոդվածում, այս քարտեզները կազմվել են «ցուցադրական նպատակներով, այլ ոչ թե օպերատիվ կիրառման համար»։ Դրանցում ներկայացնում են Ռուսաստանի ռազմածովային ուժերի 32 թիրախների ընտրանին՝ ՆԱՏՕ-ի օբյեկտները Եվրոպայում:
Լրագրողներն այս առնչությամբ ներկայացնում են հետևյալ մանրամասները. «Ռուսական Բալթյան նավատորմի թիրախները հիմնականում Նորվեգիայում և Գերմանիայում են, ներառյալ՝ Բերգենի ռազմածովային բազան, ինչպես նաև ռադիոլոկացիոն տեղամասերը և հատուկ նշանակության ստորաբաժանումները»։
Ակնկալվում է, որ Ռուսաստանի Հյուսիսային նավատորմը թիրախավորելու է պաշտպանական արդյունաբերության այնպիսի վայրեր, ինչպիսին է սուզանավերի նավաշինարանը Բարոու-ին-Ֆերնեսում՝ Անգլիայի հյուսիս-արևմուտքում: Թիրախը Հալի մոտակայքում (Քինգսթոն Հալլը Յորքշիրի Արևելյան Ռայդինգում) կարող է արդյունաբերական օբյեկտ լինել. այն նշված է ծխնելույզով»:
Ի թիվս այլ բաների, շնորհանդեսն արտացոլում է, թե ինչպես կարելի է համապատասխան ռազմավարությունը կիրառել Սև և Կասպից ծովերում և Խաղաղ օվկիանոսում։
«Այս սցենարները ներառում են պատերազմներ ներկայիս դաշնակիցների, մասնավորապես՝ Չինաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հյուսիսային Կորեայի հետ»:
Շնորհանդեսում միաժամանակ մատնանշվում է, որ Ռուսաստանը պահպանել է վերջրյյա նավերի վրա միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը, ինչը, փորձագետների տեսանկյունից, էսկալացիայի կամ վթարների զգալի լրացուցիչ ռիսկեր է պարունակում: Ռուսաստանի Դաշնության նման հնարավորությունները ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև 1991 թվականի համապատասխան պայմանագրի խախտում են, նշել են լրագրողները։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...