Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին Կիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետ Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր Որտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան Ավինյան Մեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. Ավինյան Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երկրաշարժ՝ Իջևանի մոտ Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10
Աշխարհ

Եթե Իսրայելն օգտագործի Ադրբեջանի տարածքը ցամաքային գործողությունների համար, չի բացառվում, որ Իրանը կմտնի Ադրբեջան. ռազմական փորձագետ

 

Սկսած 2020 թվականից՝ տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողությունների վտանգը մեծ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Իրան-Իսրայել հակամարտության արդյունքում տարածաշրջանում հնարավո՞ր են ակտիվ ռազմական գործողություններ:

«44-օրյա պատերազմը ոչ թե տարածաշրջանում վերջ դրեց պատերազմներին, այլ նոր ձևաչափով պատերազմների սկիզբը դրեց: Տարածաշրջանը դեռևս եռում է, և հարաբերական կայունությունը դեռևս շատ հեռու է»,- ասաց նա:

Անդրադառնալով տեղեկատվական այն արտահոսքերին, որ Իրանի նախագահ Փեզեշքիանն առաջարկել է հարվածել Ադրբեջանում Իսրայելի հետ կապված օբյեկտներին, որոնցից շատերը, ըստ տարբեր աղբյուրների, տեղակայված են Արցախի օկուպացված տարածքներում, ռազմական փորձագետն ընդգծեց. «Արցախի հարավարևմտյան օկուպացված հատվածներում, այսինքն այն տարածքներում, որը սահմանակից է Իրանին, տեղակայված են իսրայելական հատուկ ստորաբաժանումներ, որոնց նպատակը հատուկ ռազմական գործողություններ իրականացնելն է: Այս առումով Իրանը բնականաբար վտանգ է տեսնում։ Ես կարծում եմ, որ այդ տեղեկատվական արտահոսքը միտումնավոր արվեց, որպեսզի այդ կերպ կանխվեն այդ ստորաբաժանումների կողմից հնարավոր գործողությունները»:

Հովհաննիսյանի խոսքով, երբ ամբողջ աշխարհը սպասում է Իրանի գործողություններին, վերջինս իր սպասողականությամբ հյուծում և այդ կերպ թուլացնում է իր Իսրայելին:

«Իրանի ռազմաստրատեգիական գործողությունները շատ բնորոշ են հենց Իրանի նման պետություններին, որոնք դարեր ի վեր եղել են ռազմարվեստի կերտողներից մեկը: Իրանը ոչ թե դանդաղկոտություն է դրսևորում, այլ իրականացնում է հյուծող, մաշող քաղաքականություն հակառակորդի հանդեպ: Հետաքրքիր է, որ Իրանը դա իրականացնում է առանց որևէ լուրջ միջոցներ ծախսելու, մինչդեռ Իսրայելը բավականին լուրջ միջոցներ է ծախսում, որպեսզի կանխի Իրանի հնարավոր հարձակումը: Իսրայելը ցամաքային ու օդային սահմանը միշտ մարտական վիճակում է պահում, ինչը ոչ միայն հյուծում է, այլև մեծ ֆինանսներ է պահանջում: Հակաօդային միջոցներ ձեռնարկելը թանկ հաճույք է, ուր մնաց կանխարգելիչ հակաօդային գործողություններ իրականացնելը: Դա ենթադրում է անընդհատ մարտական հերթապահություն կործանիչներով, գետնի վրա կոնկրետ համակարգերով: Իրանը միտումնավոր է ստեղծում այս անորոշ մթնոլորտը, նա նպատակ ունի այնքան մաշեցնել, հասցնել մի այնպիսի վիճակի, երբ վստահ կլինի, որ իր հարձակումները տեղ կհասնեն»,- ասաց նա:

Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Իրանը սպասում է նաև, որ Իսրայելը հենց իսրայելական զինուժի մասնակցությամբ ցամաքային գործողություններ կիրականցնի Իրանի դեմ, իսկ այդ պարագայում այդ գործողությունների իրականացման համար տարածք տրամադրող հավանական երկիրն Ադրբեջանն է:

«Եթե Արդբերջանի տարածքից սկսեն ցամաքային գործողությունները, ապա Իրանը կկարողանա մուտք գործել Ադրբեջանի տարածք՝ տարածքային ամբողջականության սպառնալիքի անվան տակ: Թեև կարծում եմ, որ այս սցենարը քիչ հավանական է՝ հաշվի առնելով, որ Իսրայելը կոչ արեց իր զինվորականներին լքել Ադրբեջանի ու Վրաստանի տարածքը: Ես կարծում եմ, որ ավելի հավանական են օդային գործողությունները»,- նշեց Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետն ասաց. «Հայաստանը բնականաբար չի կարող չեզոք լինել՝ հաշվի առնելով, որ այստեղ խոսք կարող է գնալ Սյունիքի մասին: Ադրբեջանն անթաքույց ցանկություններ ունի հնարավոր ռազմական գործողությունների դեպքում հարձակվել Հայաստանի վրա: Ստեղծված իրավիճակում Հայաստանն ակտիվ պետք է աշխատի ինչպես Իրանի, այնպես էլ միջազգային հանրության հետ: Շատ կարևոր է, որ Հայաստանը շատ արագ կարգավորի իր ռազմական բալանսը: Տարածաշրջանում հնարավոր ռազմական գործողությունները վստահաբար մեկ տարով չեն սահմանափակվելու, դրանք տարիներ կարող են ձգվել, այս դեպքում ՀՀ-ն պետք է երկարաժամկետ կտրվածքով զարկ տա ռազմաարդյունաբերությանը, քանի որ այն առաջին հերթին զսպող մեխանիզմ է»:

tert.am