Լոս Անջելեսում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Երկուշաբթի կեսօրին տեղական ժամանակով Լոս Անջելեսի տարածքում, ըստ Los Angeles Times-ի, տեղի է ունեցել 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի կենտրոնը եղել է Էլ Սերենոյում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հարավային Կալիֆորնիայի ընդարձակ տարածքում, սակայն ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժը եղել տեղական ժամանակով 12:20-ին։ Ժամանակավոր էպիկենտրոնը գտնվել է Էլ Սերենոյում՝ Հանթինգթոն Դրայվից և Կոլիս պողոտայից մոտավորապես 1000 ոտնաչափ հարավ-արևմուտք:
Սեյսմոլոգ Լյուսի Ջոնսը, որը Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտաշխատող է, ասում է, որ երկրաշարժը եղել է նույն խզվածքային համակարգի վրա, որն առաջացրել է 1987 թվականին 5,9 մագնիտուդ ուժգնությամբ Ուիթիեր Նարրոզի երկրաշարժը:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են