Իլոն Մասկի հետ հարցազրույցի ժամանակ Թրամփը հայտնել է, որ լավ հարաբերությունների մեջ էր ՌԴ նախագահի հետ
ԱՄՆ նախկին նախագահ եւ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Х պլատֆորմի սեփականատեր, միլիարդատեր Իլոն Մասկի հետ հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանը չէր ներխուժի Ուկրաինա, եթե չլիներ ԱՄՆ ներկա նախագահ Ջո Բայդենը։
Մասկը չի հերքել այս պնդումը՝ Թրամփին հայտնելով, որ նա «հիանալի միտք» է արտահայտել։
«Ես շատ լավ հարաբերությունների մեջ էի Պուտինի հետ, եւ նա հարգում էր ինձ,- ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ հաճախ է խոսել Պուտինի հետ։- Մենք խոսել ենք Ուկրաինայի մասին։ Դա նրա համար ասես աչքի լույս լիներ։ Բայց ես նրան ասացի չանել դա»։
ԱՄՆ նախագահի թեկնածուն նաեւ հայտնել է, որ «գիտի» Ռուսաստանի նախագահին եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդին։
«Նրանք խելացի են եւ արատավոր։ Երբ նրանք տեսնում են Քամալային կամ Քնած Ջոնին, չեն կարող դրան հավատալ»,- ասել է նա՝ սխալ արտաբերելով ԱՄՆ փոխնախագահի անունը։
ԱՄՆ նախկին նախագահը նաեւ պատմել է այն ժամանակի մասին, երբ ինքն իբր խորհուրդ է տվել Պուտինին չներխուժել Ուկրաինա։
«Ես նրան ասացի. «Մի արա դա։ Դու չես կարող դա անել, Վլադիմիր»։ «Նա ասաց՝ ոչ մի դեպքում», եւ ես ասացի՝ «ոչ մի դեպքում»,- հայտնել է Թրամփը։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են