ԱՄՆ օգնության դադարեցումը չի ազդի պետության գործունեության վրա. Վրաստանի խորհրդարանի նախագահ
ԱՄՆ-ի սառեցված օգնությունը կապված չէր Վրաստանի պետական բյուջեի հետ, լրագրողներին ասել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ օգնության դադարեցումը ոչ մի կերպ չի ազդի պետության գործունեության վրա։
«Այդ գումարն իսկապես բյուջեում ներառված չի եղել: Մենք այլ պետության կողմից սուբսիդավորվող հետամնաց երկիր չենք»,- հայտարարել է խորհրդարանի նախագահը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 31-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է Վրաստանին ավելի քան 95 միլիոն դոլարի չափով օգնության ծրագիրը։ Որոշման պատճառ են դարձել «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։
Նույն պատճառով ԵՄ-ն ավելի վաղ որոշել է սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը վտանգի տակ է դրել Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու ձգտումները: Չնայած միջազգային գործընկերների կոչերին, երկրում բողոքի ցույցերին, Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն և հունիսին ընդունեց օրենքը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել