Տնտեսական ճգնաժամը ազդում է կանանց ընտրության վրա
Տնտեսական ճգնաժամն ազդում է նաեւ սիրային հարցերի վրա՝ կանայք սկսում են ընտրել ավելի հուսալի զուգընկերների, եւ ոչ թե նախապատվություն տալ սիրային ռոմանտիկային, երկարատեւ հետազոտությունների հիման վրա նման եզրակացության են հանգել Աթենքի մարդաբանության ինստիուտի աշխատակիցները, գրում է «Նաֆթեմպորիկի» թերթը։
Հետազոտությունը երեք փուլով է իրականացվել։ Մասնավորապես 2008, 2013 ու 2016 թթ․՝ 25-45 տարեկան 600 կանանց շրջանում, որոնք ունեին միջնակարգ ու բարձրագույն կրթություն,ամսական 1 հազար եվրոյից մինչեւ 2 հազար եվրո եկամուտ ու բնակվում էին Աթենքի հյուսիսային ու արեւմտյան արվարձաններում։
Արեւմտյան արվարձաններում բնակվող ու ցածր եկամուտներ ունեցող կանանց համար երկրորդ կեսի իդեալական մոդելն էր հուսալիությունը ու հավատարմությունը, իսկ սեռական կյանքը նրանք ավելորդ չափանիշ էին համարում։ Իսկ բարձր եկամուտներով կանանց համար կարեւոր չափանիշ էր սեռական կյանքը։
Մոտ տասնամյա տնտեսական ճգնաժամից հետո անվստահության ու անորոշության ընդհանուր կլիման սկսել է ազդել նաեւ այն կանանց վրա, որոնք ապրում են հյուսիսային արվարձաններում ու ֆինանսապես ապահով են։ Նրանք հիմա արդեն նախապատվությունը տալիս են այն զուգընկերոջը, ում կողքին իրենց անվտանգ ու ապահով կզգան, իսկ ռոմանտիկան նրանց համար այլեւս առաջնայնություն չէ։
«Ճգնաժամի տարիներին սերն էլ է ձեւափոխվել։ Տասը տարի առաջ ֆինանսապես ապահով կանայք ընտրում էին սեքսուալ, գեղեցիկ, բարձրահասակ ու հումորով տղամարդկանց, անտեսելով հարստությունը ու նյութական կարողությունը։ Իսկ հիմա պահանջները արմատապես փոխվել են, մանավանդ այն կանանց մոտ, ովքեր ամսական մինչեւ 1 հազար եվրո եկամուտ ունեն։ Նրանք հանգել են այն եզրակացության, որ սերն այնքան էլ կարեւոր չէ, քանի որ դրանով դատարկ ստամոքսները չես լցնի»,- գրում են հետազոտության հեղինակները։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը