Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկում Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ Սոցփաթեթի շահարուները հաջորդ տարվանից ևս օգտվելու են ապահովագրական համակարգի ծառայություններից Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Քայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից Զելենսկին չի մեկնելու Մոսկվա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացու Չինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. Թրամփ Թրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասին Գերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարը Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում Թրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցում Կրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել է

Քննարկում Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալՍոցփաթեթի շահարուները հաջորդ տարվանից ևս օգտվելու են ապահովագրական համակարգի ծառայություններիցՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունիցԶելենսկին չի մեկնելու ՄոսկվաՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՉինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. ԹրամփԹրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասինԳերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարըԷստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել ԵրևանումԹրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցումԿրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԹրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարելՀամայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ըԿենդանասերների այցը` Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ)Բրյուսելը կպահանջի Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն հակառուսական կուրսի հետ. Ռուսաստանի ԱԳՆՈւմ այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտիՌազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունների մասին պատմում է պաշտպանության նախարար Սուրեն ՊապիկյանըՀանրապետականներն ու դեմոկրատները բյուջեի վերաբերյալ փոխզիջումային որոշում են գտել՝ շաթդաունից խուսափելու համար«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը»Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից հաստատվել է Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը. ԱԳՆՓետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարըԱդրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ ԲայրամովԻրանի ուղղությամբ մեծ ու հզոր նավեր են շարժվում. ԹրամփNvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցովԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետOդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվումՈւկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչըՍուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներովՈւշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղԽորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմում
Հայաստան

Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով

Թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդանավերի ազատ տեղաշարժը: Գրում է «Հետքը»:

«Հետքը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է Թուրքիայի կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտներին: Մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 9-ից Թուրքիան արգելում է ՀՀ գրանցում ունեցող (Հայաստանի EK ազգային նիշը կրող) օդանավերի տարանցիկ (տրանզիտ) թռիչքներն իր երկնքով, փոխարենը չի խոչընդոտում, որ այդ նույն օդանավերը վայրէջք կատարեն իր տարածքում:

2020-ի հուլիսից մինչեւ 2022-ի մարտ Թուրքիայի օդով տարանցիկ թռիչքներ չէր կարողանում իրականացնել նաեւ ՀՀ կառավարական ինքնաթիռը: Վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկող այս օդանավի առաջ թուրքական երկինքը կրկին փակվեց 2023 թ. մայիսին՝ այն բանից հետո, երբ Երեւանում բացվեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը: Դրա հետեւանքով Նիկոլ Փաշինյանը 2 անգամ Եվրոպա թռավ՝ շրջանցելով թուրքական օդը: Այդ ընթացքում նա հայտարարեց, որ «Նեմեսիսի» հուշարձանը տեղադրվել է ոչ թե ՀՀ կառավարության, այլ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, սակայն ինքն այդ որոշումն ու դրա իրականացումը սխալ է համարում: 2023-ի մայիսի 28-ին էլ Փաշինյանը շնորհավորեց Էրդողանին նախագահ վերընտրվելու առիթով: Այդքանից հետո՝ մայիսի 31-ին, նա կարողացավ Մոլդովա մեկնել Թուրքիայի երկնքով: Այսինքն՝ արգելքը ՀՀ պետական ինքնաթիռի համար հանվեց:

Չնայած կառավարական բորտը ներկայում խնդիրների չի բախվում Թուրքիայի տարածք մտնելիս, ամեն ինչ հարաբերական է, քանի որ այդ երկիրը ցանկացած պահի, պայմանավորված քաղաքական եւ տնտեսական շահերով, կամայական խոչընդոտներ է ստեղծում Հայաստանին առնչվող թռիչքների համար: Ընդ որում՝ դա արգելվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայով, ըստ որի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ: Այսինքն՝ եթե ինչ-ինչ պատճառով կիրառվում է օդային տարածքի օգտագործման սահմանափակում կամ արգելք, ապա այն պետք է կիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ՝ անկախ դրանց ազգային պատկանելությունից:

Այնինչ Թուրքիան կոնկրետ թիրախավորում է հայկական գրանցում ունեցող եւ հայկական ավիաընկերությունների համար աշխատող ինքնաթիռները: Առիթ ունեցել ենք գրելու, որ մեր արեւմտյան հարեւանը խոչընդոտել է նաեւ այլ երկրներում գրանցված, բայց վարձակալության հիմունքներով հայկական ավիաընկերության համար աշխատող օդանավերի տարանցիկ թռիչքները իր երկնքով: Դրա ականատես ենք եղել թե՛ 2022, թե՛ 2023 թթ.:

Համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակում, քանի որ, ինչպես ասվեց, չի կարող խտրական վերաբերմունք դրսեւորել կոնկրետ պետության օդանավերի նկատմամբ: Այդուհանդերձ, փաստացի հենց դա է տեղի ունենում արդեն 4 տարի:

Հերթական ապացույցը երեկ տեղի ունեցածն է:

Բելգիայի Լիեժ քաղաքից Երեւան թռչող եթովպական «Ethiopian Airlines» ավիաընկերության «Boeing 777F» բեռնատար ինքնաթիռը (եթովպական գրանցումը՝ ET-APU), տարանցելով Գերմանիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի օդային տարածքները, մտել է Բուլղարիայի երկինք, որտեղից պետք է անցներ Թուրքիայի օդային տարածք, ապա ժամաներ Երեւան (թռիչքի համարը՝ ET 3584): Թռիչքներին առցանց հետեւող կայքերում, սակայն, կարելի է տեսնել, որ Բուլղարիայի երկնքում ինքնաթիռը մի քանի շրջապտույտ է կատարել ու, թուրքական կողմից մուտքի թույլտվություն չստանալով, շրջվել է հետ՝ դեպի Վիեննա, որտեղ միջանկյալ վայրէջք է կատարել, ապա վերադարձել է Լիեժ:

Նկատենք, որ թռիչքից առաջ կազմվում է պլան (flight plan), որի շրջանակներում ձեռք են բերվում թույլտվություններ բոլոր այն երկրների ավիացիոն իշխանություններից, որոնց երկնքով անցնելու է օդանավը: Այսինքն՝ եթովպական բեռնատար ինքնաթիռը Թուրքիայի օդով դեպի Հայաստան ուղեւորվելիս նախապես ունեցել է թուրքական ավիացիոն իշխանությունների համաձայնությունը, բայց, ինչպես տեսնում ենք, վերջին պահին թուրքերը հերթական կամայակությունն են դրսեւորել, ինչի հետեւանքով ինքնաթիռը չի կարողացել ժամանել Երեւան:

«Հետքը» ՀՀ քաղավիացիայի կոմիտեից տեղեկացավ, որ եթովպական բեռնափոխադրողն ունեցել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, սակայն Թուրքիան վերջին պահին արգելել է մտնել իր երկինք: Այլ մանրամասներ ՔԱԿ-ից չփոխանցեցին:

Մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց հայկական «Հայվեյզ» բեռնափոխադրող ավիաընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը: Նրա տեղեկացմամբ՝ եթովպական օդանավը գլխավորապես բեռնված էր օնլայն առեւտրի միջոցով գնված սպառողական ապրանքներով, որոնք պատվիրել էին Հայաստանի ու Վրաստանի գնորդները: Եթովպական բորտը պետք է բեռը տեղափոխեր Երեւան ու վերադառնար, իսկ բեռի՝ Վրաստանի համար նախատեսված մասը պետք է «Հայվեյզի» «Boeing 737-400» ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-HAY) տեղափոխեր Թբիլիսի:

Ստացվում է՝ հուլիսի 9-ին թուրքերը խոչընդոտել են ոչ թե ՀՀ գրանցում ունեցող քաղաքացիական կամ պետական օդանավի կամ էլ հայկական որեւէ ավիաընկերության համար վարձակալական հիմունքներով շահագործվող ու երրորդ պետության տարածքում գրանցված օդանավի մուտքը իրենց երկինք, այլ մի ինքնաթիռի, որն ուղղակի Եվրոպայից բեռ էր տեղափոխում Հայաստանի ու Վրաստանի շուկաների համար:

Բնականաբար, Թուրքիայի ստեղծած արգելքի հետեւանքով երեկ չի կայացել նաեւ «Հայվեյզի» Երեւան-Թբիլիսի չվերթը: Հայկական բեռնափոխադրողի ղեկավարը նկատում է, որ թուրքական կողմը նման քայլերով ցանկանում է խոչընդոտել իր ազգային ավիափոխադրողի՝ «Turkish Airlines»-ի հավանական մրցակիցներին, որոնք Եվրոպայից բեռ կտեղափոխեն Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Վրաստան: Ըստ այդմ՝ չնայած թուրքական օպերատորը Հայաստան չի թռչում, բավական ակտիվ է տարբեր կետերից դեպի կովկասյան տարածաշրջան երթուղիների վրա: Բայց Ստեփանյանը նշում է նաեւ, որ Թուրքիան համարձակություն չունի խոչընդոտել իր երկնքով իրականացվող եվրոպական գիգանտ, գերմանական «Lufthansa Cargo»-ի Ֆրանկֆուրտ-Երեւան-Ֆրանկֆուրտ բեռնատար թռիչքները, որոնք կատարվում են յուրաքանչյուր կիրակի:

Այդուհանդերձ, չնայած թուրքական կողմի երեկվա խոչընդոտին՝ «Ethiopian Airlines»-ի մեկ այլ «Boeing 777F» բեռնատար (եթովպական գրանցումը՝ ET-AVT) այսօր Լիեժից թռել է ու հիմա դեպի Երեւան ճանապարհին է (թռիչքի համարը նույնն է՝ ET 3584):