Սիրիայում հակաթուրքական ակցիաներ են՝ ի պատասխան Թուրքիայում հակասիրիական անկարգությունների. կան զոհեր
Առնվազն չորս մարդ զոհվել և 20-ը վիրավորվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում (այս տարածքը գտնվում է թուրքական բանակի վերահսկողության տակ) հակաթուրքական ցույցերի հետևանքով։ Այս մասին, ինչպես գրում է dw.com-ը, հայտնել է Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը։
Կազմակերպության տվյալներով՝ ցույցերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնց մի մասը զինված է եղել։ Ցուցարարները պոկել են թուրքական դրոշները։ Աֆրին և Ջարաբուլուս քաղաքներում ցուցարարների և թուրք զինվորների միջև բախումներ են տեղի ունեցել, ինրը հանգեցրել է զոհերի։
Սիրիական Աազազ քաղաքում ցուցարարներից մեկը AFP-ի թղթակցին ասել է, որ ինքը, ցույցերին մասնակցելով, համերաշխություն է հայտնում «Թուրքիայում գտնվող իր սիրիացի եղբայրներին», որոնք «փախչում են (Սիրիայի նախագահ-Խմբ.) Բաշար ալ-Ասադից, սակայն Թուրքիայում ճնշումներին են ենթարկվում»:
Նշենք, որ Թուրքիայում հունիսի 30-ից սիրիացի փախստականների դեմ ցույցեր են: Մասնավորապես, Կայսերի քաղաքում տեղի բնակիչների ամբոխը հրկիզել է Սիրիայից ժամանած փախստականներին պատկանող խանութներն ու մեքենաները։ Միևնույն ժամանակ, անկարգությունների մասնակիցները վանկարկել են. «Մեզ այլևս պետք չեն սիրիացիներ, մեզ այլևս օտարներ պետք չեն»:
Այս զարգացումների հետևանքով 67 մարդ ձերբակալվել է։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 14 ոստիկան։
Անկարգությունների պատճառը սիրիացի փախստականի կողմից աղջիկ երեխայի նկատմամբ սեռական բռնությունն է:
Տեղի ոստիկանապետը ցուցարարներին խոստացել է, որ հանցագործի նկատմամբ կկիրառվեն «բոլոր օրինական միջոցները, ներառյալ արտաքսումը»։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հավելել է, որ երեխան ու նրա ընտանիքը վերցվել են իշխանությունների պաշտպանության տակ։
Միաժամանակ և՛ Երլիքայան, և՛ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են բռնությունների բռնկումը։ Էրդողանն ընդգծել է, որ տներ ու մեքենաներ հրկիզելն անընդունելի է։
Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր Թուրքիան ընդունել է մոտ 3,2 միլիոն սիրիացի փախստականի։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել