Մահաբեր հրաձգություն Ֆրանսիայում թուրքական հարսանիքի ժամանակ
Ֆրանսիայի հյուսիս-արևելքում թուրքական հարսանիքի ժամանակ հրաձգության հետևանքով 30-ն անց տղամարդ է սպանվել, մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում է ոստիկանությունը:
Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ երեք զինված, գլխածածկ տղամարդիկ են ժամանել Թիոնվիլի ընդունելության վայրը շաբաթ ուշ երեկոյան, որից հետո կրակ են բացել հյուրերի վրա:
Le Figaro թերթը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, հայտնում է, որ հարձակվողները եկել են տեղական ժամանակով ժամը 01:15-ին՝ «Մոզելում հայտնի ավազակախմբերի միջև հաշիվներ մաքրելու նպատակով»:
Ոստիկանության տվյալներով, վիրավորների թվում հղի կին կա, իսկ երեք տուժածները ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են մոտակա Բել-Էյր հիվանդանոցում:
Մոտ 100 մարդ էր Եդեմի պալատում տոնում հարսանիքը, երբ զինված մարդիկ ավտոմեքենայով ժամանեցին միջոցառմանը։ Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Լոթարինգի շրջանում՝ Գերմանիայի և Լյուքսեմբուրգի սահմանների մոտ։
Հաղորդվում է, որ հարձակվողներն օգտագործել են ինքնաձիգներ և որսորդական հրացաններ:
Դատախազ Նենսի Ֆրանսուա Կապին-Դյուլհոսթն ասել է, որ տղամարդիկ կրակել են «մի քանի տասնյակ անգամ»՝ հավելելով, որ գնդակները դիպել են չորս մարդու։
Հաղորդվում է, որ տուժածները 25-ից 50 տարեկան են:
Երբ շտապօգնության ծառայությունները ժամանել են, հարձակվողներն արդեն փախել էին դեպքի վայրից։ Տեղական Le Républicain Lorrain թերթը նշում է, որ ոստիկանությունը հետաքննում է, թե մեքենան եկել է Գերմանիայի՞ց, թե՞ Լյուքսեմբուրգից, որոնք դեպքի վայրից գտնվում են մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել