Հարի Փոթերի մասին գրքի ջրաներկ բնօրինակ նկարազարդումն աճուրդում վաճառվել է ռեկորդային 1,9 միլիոն դոլարով
Ինքնատիպ ջրաներկով նկարազարդումը՝ պատանի հրաշագործ Հարի Փոթերի մասին ստեղծագործությունների շարքից դարձել է երբևէ վաճառված ամենաթանկ իրը, հայտնել է BBC-ն։
ԱՄՆ-ում Sotheby's-ի աճուրդում այն վաճառվել է 1,9 միլիոն դոլարով։ Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիսիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակության նկարազարդումները վաճառվել են ակնկալվող գնից երեք անգամ ավելի թանկ գնով: Առաջին նման նկարազարդումն աճուրդում վաճառվել է 2001 թվականին, մինչ մատենաշարի ավարտը, 85 հազար 750 ֆունտ ստեռլինգով (մոտ 108 հազար դոլար ընթացիկ փոխարժեքով):
Ըստ Sotheby's-ի հայտարարության՝ ակնկալվում էր, որ նկարը կվաճառվի 400 հազարից մինչև 600 հազար դոլարով, ինչը ամենաբարձր գնահատականն է Հարրի Փոթերին առնչվող ստեղծագործության համար:
Այս չորեքշաբթի անցկացված քառակողմ սակարկությունն ավարտվել է գրեթե 10 րոպեում։ Գնորդի անունը չի հրապարակվել։ Նկարազարդման հեղինակ նկարիչ Թոմաս Թեյլորը 1997 թվականին ընդամենը 23 տարեկան էր, երբ ստեղծեց Հոգվարթս ճեպընթաց դիմաց կանգնած Հարի Փոթերի խորհրդանշական կերպարը, գնացք, որը ակնոցավոր երիտասարդ հրաշագործին պիտի հասցներ կախարդական աշխարհ:
Կտավն արված էր խտացված ջրաներկի երանգներով և սև մատիտով։
Ուելսում մեծացած Թեյլորն Հարի Փոթերի բնօրինակ գրքի ձեռագիրն առաջիններից մեկն էր, կարդացողն էր, գրքի, որը վաճառվեց միլիոնավոր օրինակներով և ստեղծեց ֆիլմեր ու թեմատիկ զբոսայգիներ ներառող շահավետ ֆրանշիզ:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են