Հնագետները Գերմանիայում հայտնաբերել են հին հռոմեացի զինվորի 2000 տարվա սանդալ
Գերմանիայի հնագույն ռազմական ամրոցի մոտ հնագետները հայտնաբերել են 2000 տարվա հնություն ունեցող հռոմեական զինվորի սանդալի մնացորդներ, գրում է Live Science-ը։
Հետազոտողները Բավարիա նահանգի Օբերսթիմ քաղաքի մերձակայքի հռոմեական ռազմական ամրոցի ծայրամասի քաղաքացիական բնակավայրում անցկացված պեղումների ժամանակ ռազմական ոճի սանդալներ են հայտնաբերել:
Ըստ Բավարիայի հուշարձանների պահպանության պետական գրասենյակի (BLfD) հայտարարության՝ բնակավայրը բնակեցված է եղել մ.թ. 60-130 թվականներին: Կաշվե կոշիկից մնացած միակ բաները մի քանի լավ պահպանված մեխերն են, որոնք հետազոտողները վերլուծել են ռենտգենյան ճառագայթների միջոցով։
Ռենտգենյան ճառագայթները ցույց են տվել, որ դա կալիգա է, կռած մեխերով ամուր սանդալ, որը հռոմեական լեգեոներների և օժանդակ զորքերի համազգեստի մի մասն էր:
Շոտլանդիայի Trimontium թանգարանի տվյալներով՝ նման կոշիկները պաշտպանել են ոտքերի, մասնավորապես, ոտնաթաթի խրամատային հիվանդությունից:
Թանգարանի տվյալներով՝ հռոմեական բանակը դեռ մեր թվարկության առաջին դարի վերջին սկսել է հրաժարվել նման սանդալներից։
Բացի սանդալներից, հնագետները բնակավայրում հայտնաբերել են սննդի մնացորդներ, կավե ամաններ, մանգաղ և հագուստի բաղադրիչներ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...