Լիտվացի երեխաները՝ ծնողական բռնության զոհ
Երեխաների նկատմամբ բռնությունը սերտ կապված է ալկոհոլիզմի հետ, որի մակարդակը Լիտվայում ամենաբարձրն է աշխարհում։
Վիլնյուս, 14փետրվարի, REGNUM Լիտվայի սեյմի նախագահ Վիկտորաս Պրանցկետիսի կարծիքով՝ պատգամավորները պետք է օրենսդրական մակարդակով արգելեն երեխաների նկատմամբ ցանկացած բռնություն՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեբանական, հայտարարել են այսօր պառլամենտում։ «Դա ամենաչնչին բանն է, որ այսօր կարող է անել Սեյմը, քանի որ օրենքների և հասկացությունների բովանդակության պատճառով տասնամյակներ շարունակ վեճեր են գնում, իսկ խնդիրը այդպես էլ մնում է չլուծված», –գ տնում է Լիտվայի գյուղացիների և կանաչների խմբավորման ներկայացուցիչ քաղաքագետը։
Նրա խոսքերով, որպես կանոն Լիտվայում բռնության են ենթարկվում հարբեցողների ընտանիքների երեխաները. «Սովորաբար այդպիսի ընտանիքների խնդիրները նման են միմյանց՝ ալկոհոլ և ուրիշ կախվածություններ, գործազրկություն, սոցիալական հմտությունների պակաս, աղքատություն։ Այդպիսի ընտանիքներում բռնությունը դառնում է դաստիարակության մեթոդ»։ Նա նաև նշել է, որ այդպիսի իրավիճակի պատճառով երեխաները մեծահասակների հիվանդություններ են ձեռք բերում։
«Վեց տարեկան երեխային ախտորոշում են մանկական դեպրեսիա։ Արդյո՞ք արդեն կորած են այդ երեխաները։ Մենք պետք է ընդունենք, որ երեխայի կյանքի, առողջության և անվտանգության նկատմամբ սպառնալիքները ճիշտ չեն գնահատվել, համակարգը չի աշխատում։ Սոցիալական ռիսկի տակ գտնվող ընտանիքների հետ աշխատանքը չի տալիս ցանկալի արդյունքը, ձևական սոցիալական ծառայություններ տրամադրվում են ռիսկի տակ գտնվող ընտանիքներին, սակայն դժբախտությունների պատճառները չեն անհետանում։ Կախարդական շրջանը փակում և բաց չի թողնում»,- ասել է Պրանցկետիսը։
Նրա խոսքերով, ներկայումս Լիտվայում 19 հազար երեխաներ մեծանում են սոցիալական ռիսկի տակ գտնվող ընտանիքներում։ 2016թվականին գրանցվել է երեխաների նկատմամբ բռնության 1669 դեպք։ Ամեն տարի ընտանիքներից վերցնում և հետ են վերադարձնում մոտ 1000 երեխա։ Սոցիալական ռիսկի տակ գտնվող ընտանիքների մոտ 30-40%-ին սոցիալական ծառայություններ են մատուցվում մինչև հինգ տարի և ավել ժամկետով, որոշ ընտանիքների մինչև 14-17 տարի, իսկ դրանց վիճակը այդպես էլ չի բարելավվում։ Լիտվայում մեկ սոցիալական աշխատողին ընկնում է սոցիալական ռիսկի տակ գտնվող մոտ 10 ընտանիք։ Դա ԵՄ ամենաբարձր ցուցանիշներից է։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը