Ռուսաստանը պատերազմ է ուղարկում աֆրիկացի ուսանողներին. Bloomberg
ՌԴ իշխանություններն ավելի հաճախ են ստիպում աֆրիկացի ուսանողներին եւ ներգաղթյալ երիտասարդ աշխատողներին պայմանագրեր կնքել պաշտպանության նախարարության հետ՝ սպառնալով չերկարացնել ուսանողական եւ աշխատանքային վիզաները, գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին։ Բանակում այս կերպ ծառայության ներգրավված օտարերկրացիներին ուղարկում են այդ թվում նաեւ մասնակցելու Խարկովի մարզի մարտերում։
Ինչպես նշել է գործակալությունը, նման մոտեցում նախկինում իրականացնում էր «Վագներ» ՄՌԿ-ն։ Լրագրողների զրուցակիցներից մեկը հայտնել է, որ Ռուսաստանը միգրանտներին եւ օտարերկրյա ուսանողներին պարտադրել է մասնակցել պատերազմին ներխուժման առաջին օրերից։ Նրա խոսքով՝ այդ զինծառայողները հատկապես ծանր կորուստներ են կրում, որովհետեւ նրանց ավելի հաճախ օգտագործում են վտանգավոր հարձակողական գործողություններում, որպեսզի պաշտպանեն ՌԴ ԶՈւ ավելի լավ պատրաստված ստորաբաժանումներին։
Ինչպես հավաստիացնում է ուկրաինական հետախուզությունը, Ռուսաստանը օտարերկրյա վարձկանների հավաքագրման գլոբալ քաղաքականություն է վարում առնվազն 21 երկրում, ներառյալ Աֆրիկայի մի քանի պետություններ։
«Ռոսսոտդրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը, ելույթ ունենալով ՊՄՏՀ-ում, հայտնել է, որ Ռուսաստանում ուսանում է 35-37 հազար աֆրիկացի ուսանող։ Ամեն տարի ռուսական բուհերը «հավաքում են մոտ վեց հազար դիմորդներ աֆրիկյան երկրներից՝ ըստ քվոտաների անվճար ուսուցանելու համար»,- ավելացրել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...