Հաքերները կոտրել են Christie's աճուրդի կայքը և աճուրդի մեծահարուստ հաճախորդների մասին գաղտնի տեղեկություններ կորզել
Հաքերային RansomHub հորջորջվող խումբը ստանձնել է Christie's աճուրդի կայքում կիբերհարձակման պատասխանատվությունը և սպառնում է աճուրդի հաճախորդների մասին խիստ գաղտնի անձնական տեղեկություններ հրապարակել:
Մայիսի սկզբին կատարված հարձակումը աճուրդի տանը ստիպեց մայիսի 9-ին փակել իր հիմնական կայքը, որից հետո 10 օր, ընդհուպ՝ գարնանային իսպառ վաճառքի ժամանակ այն անհասանելի մնաց։
Ըստ New York Times-ի՝ հաքերային RansomHub-ը երկուշաբթի ստվերային DarkNet ցանցում տեղեկություն է հրապարակել՝ նշելով, որ իրենց հասանելի են դարձել աշխարհի արվեստի ստեղծագործությունների ամենահարուստ հավաքորդների վերաբերյալ գաղտնի տեղեկությունները՝ միաժամանակ ոմանց անուններն ու ծննդյան տարեթվերը հանրային սեփականություն դարձնելով:
Թեև New York Times-ի չկարողացավ հաստատել հաքերային խմբի պնդումները, կիբերանվտանգության մի քանի փորձագետներ հայտարարել են, որ նրանք հայտնի դրամաշորթներ են և որ նրանց պնդումները արժանահավատ են: Ransomhub-ը նաև սպառնացել է տվյալները հրապարակել մայիսի վերջին, և որ Christie's-ը չի կարողացել վճարել սկզբում պահանջված փրկագինը:
Christie's-ի խոսնակը Artsy կայքին տված հայտարարության մեջ հաստատել է, որ աճուրդի տունն այս ամսվա սկզբին բախվել է անվտանգությանն առնչվող տեխնոլոգիական միջադեպի և անհապաղ գործողություններ է ձեռնարկել՝ իր համակարգերը պաշտպանելու, ներառյալ իր վեբկայքը ավտոնոմ ռեժիմի փոխադրելու համար:
Աճուրդի տան ներկայացուցիչները հավելել են, որ Christie's-ը ներկայում ծանուցում է մասնավոր կյանքի գաղտնիության կարգավորող մարմիններին և կառավարական հաստատություններին: Նշվում է նաև, որ իրենք շուտով կկապվեն տուժած հաճախորդների հետ:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են