Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին
Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային անվտանգության հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները շարունակում են պարզել և ուսումնասիրել այս ստոր հանցագործության բոլոր մանրամասները, այդ թվում՝ պատվիրատուներին, հովանավորներին և կազմակերպիչներին»,- ասել է նա:
Մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համալիրում ահաբեկչություն է իրականացվել, զոհվել է 144, վիրավորվել՝ 551 մարդ։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայտարարել է, որ իրենք ապացուցել են հարձակումն իրականացնողների կապը ուկրաինացի ազգայնականների հետ։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են