Ո՞ւմ վրա եք թողնում մեր մշակութային կոթողների գույքի պաշտպանությունը․ դիմում միջազգային կառույցներին
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից՝ Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից: ԿԽՄԿ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ, որ այդքան հաճախակի շրջանառում են մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար արժեքների առաջնահերթությունը, իրականում հերթական անգամ հրաժարվում են գետնի վրա պաշտպանել արցախցիների իրավունքները:
«Մենք կանք» նախաձեռնությունը դիմում է ԿԽՄԿ ղեկավարությանն ու միջազգային մյուս կառույցներին մեկ հարցադրմամբ՝ ո՞ւմ վրա եք թողնում մեր հուշարձանների, եկեղեցիների, մշակութային կոթողների, գերեզմանների, գույքի պաշտպանությունը: «Սև խոռոչի» վերածված Լեռնային Ղարաբաղում, որտեղ չկա միջազգային որևէ վերահսկողություն և դիտորդական առաքելություն, աշխարհի աչքի առաջ վերախմբագրվում է տարածաշրջանի ազգերի պատմությունը։
Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական ժառանգությունը՝ բացառելու համար հայերի վերադարձը Հայրենիք: Միջազգային բոլոր կառույցներն իրենց հանցավոր լռությամբ մասնակից են դառնում մեզ Հայրենիքից զրկելու այդ գործընթացին:
Մեր պահանջը ԿԽՄԿ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ և մյուս կազմակերպություններից՝ տե՛ր կանգնեք ձեր իսկ կողմից հռչակած արժեքներին ու պաշտպանե՛ք Արցախի բնիկ ժողովրդի անքակտելի իրավունքները: Ստեղծե՛ք մոնիտորինգային առաքելություններ, դիտորդական խմբեր ուղարկեք, Ստեփանակերտում բացե՛ք ներկայացուցչական գրասենյակներ և ձեր աչքերով տեսեք այն գազանությունները, որոնք շատ հեռու են «խաղաղության օրակարգից»:
ԿԽՄԿ առաքելությունը հանդիսանում է ոչ միայն կյանքերի պաշտպանության երաշխավոր, այլ նաև՝ պատերազմներից տուժած մարդկային արժանապատվության պաշտպան: Մեր արժանապատվությունն այսօր անգամ հեռավար է ոտնահարվում Արցախում: Հանցագործությունների գործակից մի դարձեք, գործեք միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում