ԵՄ-ին դժվար ժամանակներ են սպասվում. Միշել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կարծում է, որ ԵՄ-ին դժվար ժամանակներ են սպասվում։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ անհավանական դժվարություններ ու մարտահրավերներ են սպասում։ Պետք է անել ամեն հնարավորը՝ Եվրամիությունն ամրապնդելու և անվտանգությունն ապահովելու համար»- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է անվերապահորեն հաստատի իր օգնությունը Կիևին։
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Դրա համար մենք մոբիլիզացնելու ենք բոլոր հնարավոր ֆինանսական ու ռազմական ռեսուրսները և կօգտագործենք քաղաքական օգնությունը»,- նշել է Միշելը։
Նա նաև նոր քաղաքական ցիկլի առաջնահերթությունների թվում նշել է եվրոպական տնտեսության ամրապնդումը։ «Միասնական շուկան մեզ համար շատ կարևոր է։ Այն պետք է ամրապնդվի և ավելի շատ ներդրումներ կատարվի»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են