ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար
Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիայի Նոտո թերակղզում 2024 թ. հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Ճապոնիայի հետ շփումների ընդլայնումը Հայաստանի համար մեծ կարևորություն ունի: Ճապոնիայի հետ բարեկամական և փոխշահավետ կապերի ամրապնդումը ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրում ամրագրված առաջնահերթություններից է:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է Ճապոնիայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին, որ Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրան և Ճապոնական Կարմիր խաչի ընկերակցությունը մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 27-ը նվիրատվություններ կընդունեն՝ 2024թ.-ի հունվարի 1-ին Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար:
Հարկ է նշել, որ 2011թ.-ին Ֆուկուշիմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից և ցունամիից տուժածների համար ՀՀ-ն նվիրաբերել էր 500 հազար ԱՄՆ դոլար և, հաշվի առնելով Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժի ավերածությունների չափը և ընդհանուր վնասը, առաջարկվում է այս անգամ ևս Հայաստանի Հանրապետության կողմից նվիրատվություն իրականացնել՝ ճապոնական կողմին փոխանցելով 300 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Գումարը հատկացվելու է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, Ճապոնիան Հայաստանի խոշորագույն դոնոր երկրներից է: 1992 թ. երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման նպատակով տրամադրված դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 84 մլն ԱՄՆ դոլար:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են