Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից Նոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանը Անահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացը Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվել Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ Արհեստական բանականության օրեր 2026 Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են Մոսկվա Պարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակը

Մայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հայաստան

«Ես այլևս տուն չեմ վերադառնա». ադրբեջանական բանտում գտնվող հայազգի Մարատ Գալուստյանի մտերիմները կարծում են, նրա վրա ճնշում է գործադրվում

Ադրբեջանական բանտում գտնվող հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանը զանգահարել է իր քրոջը՝ Մարիաննա Միրզոյանին և խնդրել անձամբ իրեն այլևս նամակ չգրել։ Հետո խնդրել է իր ողջույնները փոխանցել ծնողներին և ասել, որ ինքն այլևս իրենց մոտ չի վերադառնա:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց Մարատ Ուելդանով - Գալուստյանի մոտ ընկերը՝ Ելենա Մակարենկոն և փոխանցեց հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ ակնհայտ էր՝ իր խոսքերից հետո Ադրբեջանի բանտում պահվող Գալուստյանը լաց է լինում:

«Ես խոսել եմ Մարատի փաստաբանի հետ, ով ադրբեջանցի է: Նա հայտնեց, որ հանդիպել է Մարատի հետ, խոսել է գործի քննության մասին: Նա ասաց, որ Մարատը ստանում է բժշկական օգնություն, ոչ մի անհանգստացնող բան իր պաշտպանյալի վարքագծում չի տեսել, իրականում դժվար իրավիճակ է ստեղծվել, որի պատճառով ինքը տանջվում է: Նրա նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնությամբ ճնշման վարկածը բացառում էր: Բոլոր հնարավոր միջոցները, ըստ փաստաբանի, որին կարող էր դիմել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը, կիրառվում են, սպասում է հերթական տեսակցության մասին որոշմանը»,-պատմեց Ելենա Մակարենկոն:

Նա զարմանք հայտնեց այս խնդրում իր երկրի արտաքին գործերի գերատեսչության պահվածքի վերաբերյալ. այստեղ հակված են հավատալու անվճար փաստաբանական օգնություն ցուցաբերող ադրբեջանցի փաստաբանի խոսքերին:

«Նա մեզ անընդհատ խաբում է: Մարատը մեզ հետ Կարմիր խաչի միջոցով կապվելիս հաղորդել է, որ փաստաբանն իրեն չի էլ այցելում: Նրան վաղուց չի տեսել»,- պատմեց Ելենա Մակարենկոն:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

Հիշեցնենք նաև, որ Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:

Մարատ Ուելդանովի գործի հետ կապված հունիսին ձերբակալել էին նաև նրա գործընկերուհուն՝ Ելենա Մակարենկոյին, ով 15 օր անազատության մեջ է մնացել Բաքվում:


Ելենա Մակարենկոն Tert.am-ին պատմեց, որ իր գործի հետ կապված էլ ինքը պարբերաբար դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը: ՌԴ քաղաքացին իր երկրի արտաքին գերատեսչությունից պարզաբանում է խնդրել, թե ինչու իր շահերը չեն պաշտպանել Բաքվում, երբ նա ձերբակալված էր: Երեկ, ըստ Ելենա Մակարենկոյի, ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են, որ իրենք պաշտպանում են իրենց քաղաքացիների շահերը ՌԴ հյուպատոսության իրավասությունների սահմանում, նրանք իրավունք չունեն միջամտելու գործի քննությանը:

Մարատ Ուելդանով-Գալուստյանը վերջին հեռախոսազրույցում քրոջից՝ Մարիաննա Միրզոյանից խնդրել էր, որ նա դիմի Ադրբեջանի գլխավոր դատախազությանը: Նա նշել է, որ ցանկանում է, որ իր գործին ընթացք տրվի:

«Ես այլևս քեզ չեմ զանգի: Մինչև քննիչն ինձ հանցագործ չդարձնի, նա չի հանգստանա: Ես ցանկանում եմ, որ դու այլևս ինձ ոչ մեկի միջոցով ոչինչ չուղարկես, դու այլևս եղբայր չունես: Մայրիկին և հայրիկին ջերմ բարևներ փոխանցիր: Ես այլևս տուն չեմ վերադառնա»,- ասել է նա, նաև նշել, որ ինքը կալանավայրում «լավ ձեռքերում է», իր առողջությանն էլ վտանգ չի սպառնում:

«Իսկապես Մարատն էր զանգել, դա նրա ձայնն էր: Բայց նրա վարքագիծը շատ տարօրինակ էր: Նա իսկապես շատ է հոգնել, նրան այնտեղ ծաղրում են, և դրա համար է ցանկանում, որ գործին ընթացք տրվի: Ես գիտեմ, թե Մարատն ինչպիսին էր և հիմա ինչպիսին է դարձել: Մարատը հուսալքված է,- ասաց Ելենա Մակարեկոն,-մեզ այն ժամանակ մեկ ասում էին, թե հայ լրտեսներ ենք, հետո՝ մենք դարձանք ռուս լրտեսներ, այնուհետ՝ կրկին հայ լրտեսներ: Հետո երբ հասկացան, որ այդ մեղադրանքներն անհիմն են, նրան մեղադրեցին թմրանյութերի վաճառքի մեջ»:

Ելենա Մակարենկոյի խոսքով՝ Ադրբեջանում մի բան են ցանկանում իր գործընկերոջից, որ նա ընդունի իր դեմ առաջադրված մեղադրանքները:

«Նա չի ընդունում դրանք, իր դեմ առաջադրած մեղադրանքների տակ չի ստորագրում, նրանք էլ չեն կարողանում ապացուցել իրենց մեղադրանքները, իսկ մինչև ապրիլի 9-ը նրանք պետք է վճիռ կայացնեն: Դրա համար, կարծում եմ, որ նրանք ինչ-որ զզվելի միջոց են գտել նրա վրա ազդելու: Ես հիմա հուսահատված եմ, որովհետև մտածում եմ, որ Մարատին վտանգ է սպառնում,- նշեց Ելենա Մակարենկոն՝ հավելելով,-նա շատ է սիրում իր ծնողներին, երբ գրում էր նրանց, ասում էր՝ ես կապրեմ ցանկացած իրավիճակում, ամեն ինչ կանեմ, որ նորից հանդիպեմ ձեզ»:

Ելենա Մակարենկոն նշեց, որ ինքն անձամբ է նման իրավիճակում հայտնվել. «Գիտեմ, որ այնտեղ չկան մարդիկ, որ ասեն՝ վերցրու հեռախոսը և զանգիր հարազատներիդ: Նրանք ինչ-որ բան են ծրագրել: Կարծում եմ՝ այդպես են արել, որպեսզի եթե հետո Մարատը ինքնասպանություն գործի, ապացույց ունենան, որ նա գտնվել է դեպրեսիվ վիճակում, որ նա ցանկանում էր ինքնասպանություն գործել»:

Իր գործընկերոջը սպասվողի մասին Ելենա Մակարենկոն մի քանի վարկածներ ևս ունի: «Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որն ինձ համար ցանկալի է․ Մարատին կմեղադրեն ցանկացած հոդվածով, հետո կվերադարձնեն Ռուսաստան՝ իր հայրենիք: Այստեղ մեզ ավելի հեշտ կլինի դռներ թակել, զանգել: Կարևորը Ադրբեջանի ճանկերից նրան ազատելն է: Մյուս տարբերակն այն է, որ նրանք կգտնեն հարյուրավոր միջոցներ՝ Մարատին ազատ չարձակելու համար»,- ասաց նա:

Ելենա Մակարենկոն, նշեց, որ ինքը բոլոր լրատվամիջոցների և իր երկրի պետական կառույցների ուշադրությունն է ցանկանում հրավիրել խնդրի վրա, նրա խոսքով՝ պատրաստվում է ևս մեկ անգամ գնալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն:

«Ես ցանկանում եմ, որ Մարատի մասին տեղեկատվությունը տարածվի, ցանկանում եմ, որ մարդիկ իմանան, որ Ադրբեջան գնալ չի կարելի: Դա այնքան սոսկալի է: Մարդկանց պետք է զգուշացնել, որ եթե նրանք ունեն հայի արյուն, անգամ եթե այդ մասին չգիտեն էլ, Բաքվում լինելու դեպքում կարող են հայտնվել բանտում»,- ասաց նա:

tert.am