Ռուսաստանի 8 շրջաններում 35 անօդաչու է խոցվել և գրավվել. Կրասնոդարի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
Ռուսաստանի ութ շրջաններում մարտի լույս 17-ի գիշերը 35 անօդաչու է խոցվել և գրավվել։
Ամենամեծ քանակությամբ անօդաչուները գրոհել են Կրասնոդարի երկրամասը, որտեղ հրդեհ է բռնկվել Սլավյանսկի նավթավերամշակման գործարանում։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Կրասնոդարի մարզում խոցվել է 17 անօդաչու, Մոսկվայի և Յարոսլավլի մարզերում՝ 4-ական, Բելգորոդի և Կուրսկի մարզերում՝ 3-ական, Կալուգայի մարզում՝ 2, Ռոստովում և Օրյոլում՝ 1-ական։
Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հաղորդման համաձայն, մարտի 17-ի գիշերը մարզի երկնքում С-200 հրթիռ է ոչնչացվել։
Ըստ նախնական տեղեկությունների, Կրասնոդարի երկրամասում մեկ զոհ կա․ Սլավյանսկի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչուի հարձակման ժամանակ, մեկ մարդ, ենթադրաբար, սրտի կաթված է ստացել։
Բելգորոդի մարզում անօդաչուների գրոհների հետևանքով բնակելի շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել։
Անօդաչուներ են խոցվել նաև Մոսկվայի մարզի Դոմոդեդովո, Ռամենսկի և Ստուպինո քաղաքային շրջաններում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը