Մենք տանում ենք տարածաշրջանը պատերազմի, բայց բանակը չենք պատրաստում դրան. Սամվել Բաբայան
Եթե մենք քաղաքական որոշում ենք կայացնում, որ գնում ենք խաղաղության Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ես այստեղ հուշում եմ մեր իշխանություններին, ճանապարհի հարցը ձեզնից չեն էլ հարցնում, խփելով, ծեծելով ստիպում են, որ դուք դա անեք, իսկ դուք դա չեք անում, որովհետեւ էն մի հարեւանին խոստացել եք, որ չեք անելու, ու դա բերելու է տարածաշրջանային պատերազմի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:
«Երկորրդ, եթե մենք արհամարհում ենք Իրանի եւ Վրաստանի շահը, գնում ենք այդ ճանապարհը բացելու ճանապարհով, ապա պետք է Ադրբեջանի հետ բանակցենք, թե ո՞նց ենք իրենց տարածքով անցնելու, ինչ երաշխիքներ են լինելու: Երկրորդ, Ադրբեջանը պետք է 160 դոլարով գազ մատակարարի մեզ, ինչպես Ռուսաստանն է այսօր մատակարարում: Գնո՞ւմ են Ադրբեջանը, Թուրքիան, արեւմտյան ուժերը դրան, պատրա՞ստ են Հայաստանի 10 մլրդ պարտքը ջրեն, ինչպես արել են Վրաստանին, եւ Հայաստանը 800 մլն դոլար, որ այսօր տոկոս է վճարում, այդ գումարներով իր սահմանապահ զորքերը պահի: Արեւմուտքը պատրա՞ստ է դրան, եթե պատրաստ չի, ուրեմն այդ թեման փակում ենք, վերջ, անցնում ենք մյուսին:
Ես ասում եմ՝ մենք տանում ենք տարածաշրջանը պատերազմի, բայց բանակը չենք պատրաստում դրան: Մենք ոչ մի բանի չենք պատրաստվում, «կապրիզնի» երեխայի պես ասում ենք՝ էս չեմ ուզում, էն չեմ ուզում, բայց ոչ մի բան էլ չեմ անում: Հիմա այդ դերում ենք»,-ասաց Սամվել Բաբայանը:
Դիտարկմանը՝ եթե այդ ճանապարհի դեպքում Ռուսաստանի տակից տանում են 85 միլիոնանոց շուկան, ապա ինչպե՞ս է, որ Ռուսաստանի դեմ չէ Մեղրիի ճանապարհին, Սամվել Բաբայանն ասաց. «Ռուսաստանն այսօր այն վիճակում է, որ գազի, նավթի փոխադրումը Ադրբեջանի տարածքով է իրականացնում եւ Ադրբեջանը լուրջ գործընկեր է իր համար: Բայց գալու է մի փուլ, որ այլեւս չի հանդուրժելու, գիտակցելու է, որ դա իրեն պայթեցնում է: Մենք չպետք է լինեն դրա առիթը»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում