Ի՞նչ անել, եթե ձեր հեռախոսը գողացել են․ 5 օգտակար խորհուրդ
Ի՞նչ անել, եթե գողացել են ձեր սմարթֆոնը։ Որակի ռուսական համակարգի (Роскачество) մասնագետները մի քանի խորհուրդ են տալիս նման սցենարի համար, որոնք կօգնեն հնարավորինս խուսափել վնասներից։
Առաջին քայլը բջջային հեռախոսի խանութի կամ օպերատորի հետ կապվելն է՝ այլ հեռախոսից զանգահարելով: Ընկերության աշխատակցին պետք է տեղեկացնել, որ ձեր հեռախոսը գողացել են և խնդրել հնարավորինս արագ արգելափակել SIM քարտը: Դրանով կկանխեք ձեր հեռախոսը գողացողի մուտքը ձեր բանկային հավելվածներ և այլ ծառայություններ, ինչպիսիք են մեսենջերը, որտեղ նույնականացումն իրականացվում է հեռախոսահամարով:
Հաջորդիվ պետք է կապվել բանկի հետ և պահանջել, որպեսզի արգելափակեն ձեր քարտը/երը: Այսպիսով, հանցագործները, հավանաբար, չեն կարողանա ոչինչ անել ձեր գումարների հետ:
Հաջորդ քայլը սարքի հեռակա կողպումն է: Այս տարբերակը հասանելի է համակարգչից Google կամ iCloud մուտք գործելիս:
Լավ կլինի փոխել նաև ձեր էլփոստի և սոցիալական ցանցերի գաղտնաբառերը, որպեսզի հարձակվողները չկարողանան օգտագործել դրանք, քանի դեռ հեռախոսով միացած են ձեր օգտահաշիվներին: Այլ սարքից ձեր օգտահաշիվներ մուտք գործելուց և ծածկագրերը փոխելուց հետո կարող եք հարկադրաբար դադարեցնել մյուս սեսիաները, արդյունքում ձեր հեռախոսը գողացած անձը փաստացի այդ պահից հասանելիություն չի ունենա ձեր օգտահաշիվներին։
Իսկ վերջին քայլը ոստիկանություն դիմելն է, քանզի դրանով կարող եք մեծացնել ձեր հեռախոսը գտնելու և վերադարձնելու հնարավորությունը՝ իրավապահ մարմիններին տրամադրելով գողացված սարքի IMEI կոդը:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են