Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի խափանման միջոցը մնաց անփոփոխ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի դեմ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Լևոն Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, ներկայացնելով միջնորդությունը, նշեց, որ իր պաշտպանյալը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի անդամ, ինչը արտասահման մեկնելու անհրաժեշտություն է ենթադրում։
Սերգեյ Ասատուրովի փաստաբան Արայիկ Ներսիսյանն էլ իր հերթին հայտնեց, որ 2024 թվականի մայիսի 21-ից հունիսի 1-ը Տեխասում անցկացվելու են փաուերլիֆթինգի միջազգային մրցումներ, որոնցում Քոչարյանն ու Ասատուրովը պետք է ներկայացնեն Հայաստանի ազգային հավաքականը։ Նա միջնորդեց խափանման միջոցը փոխարինել 500 հազարից 1 միլիոն դրամ գրավով։
Մեղադրող կողմը հայտարարեց, որ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու պատճառ չի տեսնում։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց խափանման միջոցը թողնել ուժի մեջ, քանի որ ռիսկերը պահպանվում են։
Հիշեցնենք` Լևոն Քոչարյանին և նրա ընկերոջը` Սերգեյ Ասատուրովին, մեղադրում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու և ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը