Ի՞նչն է այս երեք պարոններին միավորում․ Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Ճանապարհը, որ դուք ընտրեցիք․․․
Փաշինյանի գլխավորած տարբեր կառավարությունների երեք նախարարի դեմ՝ Անդրանիկ Փիլոյանի (ԱԻՆ), Դավիթ Տոնոյանի (ՊՆ) և Վահան Քերոբյանի (ԷՆ) քրեական գործեր են հարուցվել։ Ի՞նչն է այս երեք պարոններին միավորում բացի այն, որ երեքն էլ մեղադրվում են կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու համար։ Նրանցից ոչ մեկը ՔՊ անդամ չէ։ Այնպես որ, երբ ոմանք կոկորդ են պատռում, թե zoxorti varcapete ոչ մի կոռուպցիոների չի խնայում, թող անպայման հաշվի առնեն այս ոչ փոքրիկ հանգամանը։ Ի դեպ, այս եռյակին ավելացնենք նաև քաղ․շին․ կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին, ով նույնպես ՔՊ-ական չէ․․․
Ինչու՞ սա հիշեցի։ Այսօր մի քանի տեղ հանդիպեցի Վահան Քերոբյանի ու իմ ետպատերազմյան առաջին օրերի (կամ նույնիսկ պատերազմի վերջին օրերի) գրագրությունից մի հատված։ Քերոբյան, ով դեռ նախարար չէր, շատ յուրօրինակ կերպով էր բացատրում պատերազմը սկսելու պատճառները։ Սկզբից կարծում էի, թե դա իր գաղափարն է ու զարմանում, թե ինչպե՞ս կարող է բանական մարդու ուղեղում նման միտք ծնվել։ Հետո մեծ ու փոքր շատ ՔՊ-ականներ սկսեցին նույն թեզը կրկնել։ Պատերազմի բռնկման պատճառների ավելի կեղծ ու հասարակությունը մոլորեցնելու թեզ երբևիցե չէի լսել։ Էլի «ամեն ինչում մեղավոր էին նախկինները» մոտիվներով գրված արդարացում էր։ Քերոբյանը որոշեց դառնալ նիկոլական քարոզիչների խոսափողը։ Երկիր համար այդ ճակատագրական օրերին նա ընտրեց Փաշինյանին։
Ինչևէ, երեք նախարարներն էլ իրենք կատարեցին իրենց ընտրությունը և Նիկոլի հետ հավասարապես և ամբողջովին կիսում են պատասխանատվությունը կառավարության վարած քաղաքականության համար։ Այնպես որ, նրանք իրենք կերտեցին իրենց ճակատագիրը, ընտրեցին այն ճանապարհը, որը նրանց հասցրեց դատարան։ Թող ոչ ոքից չնեղանան ու չբողոքեն «հայի բախտից»։ Ինչքան էլ հիմա փորձեն չքմեղանալ, բացահայտ ու քողարկված մեղայականներ ուղարկեն Փաշինյանին, չի օգնելու․ նրանք Փաշինյանի նեղ թիմից չեն։
Հ․Գ․ Կարծում եմ ցանկը փակված չէ․․․


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում