Ուղևորը բացել է ինքնաթիռի վթարային դուռը և ոտք դրել թևի վրա
Մեքսիկայում օդանավի ուղևորին ձերբակալել են վթարային դուռը բացելու և թևի վրա ոտք դնելու համար, հայտնում է BBC-ն։
Տղամարդը նման գործողությունների է դիմել այն բանից հետո, երբ Գվատեմալա-սիթի մեկնող ինքնաթիռը մի քանի ժամով մնացել է թռիչքուղու վրա՝ առանց օդորակիչի և ուղևորների համար ջրի:
Մեխիկոյի միջազգային օդանավակայանը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել, սակայն ուղևորին հանձնել են ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել անցյալ հինգշաբթի առավոտյան ժամը 11:30-ի սահմաններում՝ մոտավորապես երեք ժամ անց այն բանից հետո, երբ Aeromexico-ի չվերթը պետք է թռչեր Մեխիկոյից:
Հետաձգման պատճառ է դարձել տեխնիկական սպասարկման խնդիրը, ասվում է միջադեպի մասին զեկուցագրում
Հայտարարության մեջ այնուհետև բացատրվում է, որ այլ օդանավ տեղափոխվելը անհրաժեշտ է դարձել անհայտ ուղևորի հանձնումից հետո:
Հայտնի չէ, արդյո՞ք, տղամարդը շարունակում է մնալ կալանքի տակ և ինչ մեղադրանքներ կարող են առաջադրվել նրան։
Զայրացած ուղևորները, սակայն, միջադեպը տեսան այլ լույսի ներքո:
«CDMX-ից (Մեքսիկա) դեպի Գվատեմալա AM 0672 չվերթի բոլոր ուղևորները նշում են, որ ինքնաթիռում գտնվող ուղևորը, որը բացել է վթարային դուռը, դա արել է բոլորի պաշտպանության համար, բոլորի աջակցությամբ, քանի որ հապաղումը և օդի պակասը վտանգավոր պայմաններ են ստեղծել ուղևորների առողջության համար»,- ասվում է ուղևորների հայտարարության մեջ, որոնք պնդում են, որ տղամարդը փրկել է իրենց կյանքը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...