Թունելի վերջում լույս չենք տեսնում. Բորելը՝ Ուկրաինայում պատերազմի մասին
Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, մարտերի ինտենսիվությունն աճում է և թունելի վերջում լույս չի երևում. այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ջոզեպ Բորելը ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային ֆորումում:
«Դուք գիտեք, որ Եվրամիությունը էական պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ, որոնք զգալիորեն թուլացրել են նրա ռազմական մեքենան։ Բայց, այնուամենայնիվ, պատերազմը շարունակվում է։ Եվ կռվի ինտենսիվությունը մեծանում է, մենք թունելի վերջում լույս չենք տեսնում։ Եվ որպեսզի այդ պատժամիջոցներն արդյունավետ լինեն, մեզ անհրաժեշտ է լիարժեք համագործակցություն մեր գործընկերների կողմից։ Մենք ուշադիր հետևում ենք մեր, Կենտրոնական Ասիայի երկրների, նրանց և Ռուսաստանի միջև առևտրին»,- ասել է Բորելը:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են