Շվարցենեգերին ձերբակալել են Մյունխենի օդանավակայանում ժամացույցի պատճառով
Ամերիկացի դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին ձերբակալել են Մյունխենի օդանավակայանում։ Մաքսային վարչությունից հայտնել են, որ դերասանի նկատմամբ հետաքննություն է սկսվել հարկերից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով աղբյուրին։
Պարբերականի տվյալներով, դերասանն արդեն մի քանի ժամ է, ինչ գտնվում է օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում։ Պատճառը նրա մոտ հայտնաբերված շվեյցարական Audemars Piguet շքեղ ժամացույցն է, որը, ինչպես ասում է Շվարցենեգերը, ինքը պատրաստվում է վաճառել աճուրդով։
Պարբերականը գրում է, որ Մյունխենից Շվարցենեգերը մտադիր էր մեկնել Ավստրիայի Կիցբյուել, որտեղ ընթանում է Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովը։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են