Նման բաներ ասող մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը. Զախարովան արձագանքել է Սարգիս Խանդանյանին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը քննադատել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքերն այն մասին, որ Բաքվի հետ բանակցությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում միջազգային հեղինակություն ունեն, և դա լեգիտիմություն է ավելացնում դրանց։
«Մենք ուշադրություն ենք դարձրել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի այն հայտարարությանը, որ Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում բանակցությունները միջազգային հեղինակություն ունեն, և դա լեգիտիմություն է հաղորդում դրանց: Գիտեք՝ Արևմուտքին հաճոյանալու համար ամեն դեպքում պետք չէ հասնել ծայրահեղության և անհեթեթության մեջ ընկնել: Ցավոք, նման բաներ ասող մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը», - ասել է Զախարովան։
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հարավային Կովկասում իսկապես կայուն խաղաղության հաստատման այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը 2020-2022 թվականներին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքն է:
«Վաշինգտոնն ու Բրյուսելը կա՛մ ուղղակիորեն կրկնօրինակել են դրանք, հիշեցնում եմ նրանց, ովքեր խոսում են Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակների ավելի մեծ լեգիտիմության մասին, կա՛մ փոխել են դրանք՝ ելնելով իրենց պատեհապաշտական շահերից»,- ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ հենց եվրոպական հարթակներում՝ Պրահայում և Բրյուսելում, կայացած համաժողովներում ՀՀ իշխանությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս՝ միանգամայն մոռանալով հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը