Բոլորին կվերադարձնենք այնտեղ, որտեղից եկել են. Թրամփը խոստացել է պատմության մեջ ԱՄՆ-ից անօրինական միգրանտների ամենամեծ արտաքսումը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, եթե հաղթի 2024 թվականի նախագահական ընտրություններում, կսկսի պատմության մեջ ԱՄՆ-ից անօրինական միգրանտների ամենամեծ արտաքսումը։
«Մենք այստեղ միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ ունենք... Տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում Նյու Յորքում, որտեղ հասարակ ուսանողներին դուրս են հանել դպրոցից և նրանց փոխարեն միգրանտների բերել։ Մեզ սպասվում է մեր երկրի պատմության մեջ ամենամեծ արտաքսումը: Մենք բոլորին կվերադարձնենք այնտեղ, որտեղից եկել են», - Այովայում կողմնակիցների հետ հանդիպմանն ասել է Թրամփը: Հեռարձակումն իրականացրել է Fox News-ը։
Նախկինում Թրամփը բազմիցս քննադատել է նախագահ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմը, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության պատճառով։ Մասնավորապես, Թրամփը կարծում է, որ Բայդենի օրոք ամերիկյան քաղաքները լցվել են անօթևաններով, թմրամոլներով և հանցագործներով։
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Թրամփը 2022 թվականի նոյեմբերին հայտարարեց, որ պայքարի մեջ է մտնելու պետական բարձրագույն պաշտոնի համար։ Գործող նախագահ Բայդենը հայտարարել է 2023 թվականի ապրիլին վերընտրվելու իր մտադրության մասին։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են