The Wall Street Journal-ը հայտնել է՝ ով է կազմակերպել Պրիգոժինի սպանությունը
«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժինի սպանությունը կազմակերպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պնդում է ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների անանուն աղբյուրներին։
Պատրուշևը, ինչպես գրում է հրատարակությունը, դեռ 2022 թվականի ամռանն է սկսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զգուշացնել Պրիգոժինի ազդեցության աճի սպառնալիքի մասին։ Սակայն նախագահը չի լսել նրան, քանի որ «Վագներ»-ի վարձկանները, ինչպես կարծում էին Կրեմլում, հաջողության էին հասնում Ուկրաինայում մարտի դաշտում։ Ըստ հրատարակության զրուցակցի՝ ռուսական հետախուզության նախկին աշխատակցի՝ իրավիճակը փոխվել է 2022 թվականի հոկտեմբերին։
Այն ժամանակ Պրիգոժինը, իբր, զանգահարել է Պուտինին և կոպիտ կերպով բողոքել զինամթերքի պակասից, ինչը հանգեցրել է վարձկանների շրջանում մեծ կորուստների։ Պատրուշևն այդ պահին եղել է Պուտինի աշխատասենյակում, պնդում է WSJ-ի աղբյուրը։ Պուտինն անտեսել է Պրիգոժինի հետագա բողոքները «Վագներ»-ին մատակարարումների վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ հանրային կոնֆլիկտների մասին, գրում է հրատարակությունը։
2023 թվականի հունիսին, երբ Պրիգոժինը սկսել է իր ապստամբությունը, Պատրուշևը դա տեսել է որպես «Վագներ»-ի ղեկավարից վերջնականապես ազատվելու հնարավորություն, ասվում է հոդվածում։
Հրատարակությունը պնդում է, որ այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ հնարավոր է եղել պայմանավորվել Բելառուսի տարածք վարձկանների տեղափոխման մասին, իսկ ՌԴ նախագահը խոստացել է դադարեցնել ապստամբների հետապնդումները, Պատրուշևը սկսել է մշակել Պրիգոժինին սպանելու ծրագիր։
Ըստ հրատարակության աղբյուրների՝ Պուտինին ավելի ուշ ցույց են տվել այդ պլանները, և նա չի առարկել։ Ըստ WSJ-ի արևմտյան հետախուզական ծառայությունների զրուցակիցների՝ օգոստոսի 23-ին «Շերեմետևո» օդանավակայանում փոքր ռումբ է տեղադրվել մասնավոր Embraer-135 ինքնաթիռի թևի տակ, որն օգտագործել է «Վագներ»-ի հիմնադիրը:
Թռիչքից կես ժամ անց ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդիկ դարձել են ավիավթարի զոհ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ