Ռուսաստանում մեթանոլ են խմել եւ մահացել
Վլադիվոստոկ, 14 փետրվարի–ՌԻԱ Նովոստի
Նախնական տվյալներով Մերձամուրյան շրջանի երեք բնակիչներ մահացել են խմելով մեթանոլով սպիրտային լուծույթ, հաղորդում է տարածաշրջանի քննչական վարչությունը։
2017թ. փետրվարի տասնմեկին, կոմայի վիճակում, Սկովորոդինյան հիվանդանոց են տեղափոխվել 1973 և 1967 թվականներին ծնված երկու տղամարդ՝ Սկովորոդինոյի բնակիչներ, ովքեր քիչ անց բուժհաստատությունում մահացել են ։ Բացի այդ, նույն օրը, նշված բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 1991թվականին ծնված կնոջ դի։ Ունեցած տվյալների համաձայն՝ բոլոր երեքը նախօրեին միասին սպիրտային խմիչքներ են օգտագործել, այդ թվում մեթանոլ պարունակող սպիրտային հեղուկ։
Հարուցվել է քրեական գործ «Անզգուշության հետեւանքով երկու եւ ավելի անձանց մահվան պատճառ հանդիսանալու» հոդվածով։
«Ալկոհոլային պրոբլեմի» վերաբերյալ քննարկումնները և լայնածավալ ստուգումները, այդ թվում ալկոհոլ իրացնող կազմակերպություններում, Ռուսաստանում նոր թափ ստացան անցյալ տարվա դեկտեմբերին, Իրկուտսկում՝ մեթանոլ պարունակող «Բոյառիշնիկ» կոսմետիկական միջոցով մարդկանց մասսայական թունավորումից հետո։ Համաձայն ճշտված տվյալների՝ մեթիլ սպիրտից թունավորվել էր 120 մարդ, որոնցից 76–ը մահացել էր։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը