Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Քաղաքականություն

Կռուտիտներ․ Փաշինյանը գերազանցեց ինքն իրեն

Պատկերացնում եմ այսպես․ հենց Նիկոլ Փաշինյանը մի նոր կռուտիտ է մտածում, թե ոնց իր հանձնած հողերը ուրիշի հաշվին գրի, անմիջապես զանգում է Պետրոսին, նա էլ կամերաները հավաքում գալիս է ու էդ մի նախադասության խաթր մեկ ժամ եթերային չգիտեմ ինչ են նկարում։ Տպավորությունս էր, որ երեկ նա սկսում էր նախադասություն՝ անձամբ չիմանալով, թե ոնց է ավարտելու, ու մի տևական ժամանակ նախադասությունը տանում էր, հետո հաղորդավարին հարցնում, թե հասկացա՞վ իր խառը միտքը։

Նիկոլի ասուլիս-զրույցները վաղուց ազդեցություն չունեն, անգամ որպես օրվա լրահոս հետին թվում են։ Շատերն են ասում, որ իրեն երբեք չեն լսում ուղիղ եթերում․ այլ՝ եթե որևէ հետաքրքրություն առաջանում է, արագացված են նայում, որովհետև էդպես ավելի շուտ է վերջանում։ Բացի այդ՝ արագացված ժամանակ գոնե ծիծաղելի է, այլ ոչ նյարդայնացնող։

Նախ սովորական դարձած ստերն էին՝ Մադրիդյան սկզբունքներ, Մեղրի, Ստամբուլյան խարտիա, 96 թիվ, 2016 թիվ։ Իմ կարծիքն այն է, որ եթե ինքը չի հոգնում ստելուց, նրան արձագանքելուց էլ չպիտի հոգնեն, որովհետև եթե չարձագանքես, ասես դե մեկ ա ոչ մեկ բանի տեղ չի դնելու, բանը հասնելու է նրան, որ մի քանի տարի անց էլ հայտարարի՝ նոյեմբերի 9-ի ժամանակ ես ո՞ւր էի, էդ կապիտուլյացիան Ալիևն ու Պուտինն են ստորագրել, հենա նայեք՝ ես չկամ էլ։ Ու հավատացողներ կլինեն, մի մոռացեք, որ ժողովրդի հավաքական հիշողությունը շատ կարճ է։

Երբ Փաշինյանն ասում է, թե Ստամբուլյան խարտիայով ճանաչվել է Արցախն Ադրբեջանի կազմում, պետք է նրան նվիրել Ստամբուլի խարտիայի բնօրինակը, որ կարդա, որ, օրինակ, ըստ դրա՝ Կոսովոն մտնում է Հարավսլավիայի տարածքային ամբողջականության մեջ, Հարավային Օսիան ու Աբխազիան՝ Վրաստանի, Մերձնդնեստրը Մոլդովայի, իսկ Ղարաբաղի մասին, առանձին կետ կա, որ միայն ողջունում է երկխոսությունը ու խաղաղություն կլինի ու ուշադրություն՝ մեկ անգամ էլ, գեթ մի բառ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։

Երբ ասում է՝ Մադրիդյան սկզբունքներով հարցը կարգավորվում է Ադրբեջանի օգտին, պետք է նրան նվիրել Մադրիդյան սկզբունքների մասին փաստաթուղթը, որովհետև, ըստ էության, նա չունի դա։ Նա ոչ թե փաստաթուղթն է կարդացել, այլ փաստաթղթի՝ իր ճաշակով մեկնաբանությունը, օրինակ Հայկական Ժամանակի իր գրած հոդվածներից մեկը։ Չէ՞ որ, ինքն էլ նույն հարցազրույցում ասում է՝ շատ բաներ ոչ թե փաստերն է ասում, էդքան ժամանակ չկա, այլ՝ փաստերի մասին իր եզրահանգումները։ Դե ապրես, թող Պետրոսն էլ քեզ հավատա, քո եզրահանգումներին։ Ոնց ուզում՝ հասկանում է, էդպես էլ կներկայացնի, ի՞նչ է եղել որ։ Իսկ իրականությունն այն է, որ 2007 թվականին որպես բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան սկզբունքները ճիշտ հակառակի մասին են եղել․ այն առաջին փաստաթուղթն է, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը, այն էլ առաջին կետով, մնացած կետերից առաջ։ Մադրիդյան սկզբունքներով փաստաթուղթը հնարավորություն էր տալիս, որ Միջազգային հանրություն կոչվածը ընդունելու է՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս անկախ պետության կարգավիճչակ կունենա։

Երբ Նիկոլն ասում է, թե 1999 թվականին Քոչարյանը Մեղրին փոխանակում էր Ղարաբաղի հետ, պետք է նրանից պահանջել փաստական հիմք։ Չի կարողանա գտնել մեկ փաստաթուղթ, որ այդ հարցը քննարկման առարկա դարձած լինի բանակցություններում, բացի էլի ասեմ, իր թերթում իր կողմից գրած հոդվածները, այսինքն իր եզրահանգումները։ Բայց անգամ բամբասանքների մակարդակով Նիկոլն իրավունք կունենա Մեղրին հանձնելուց խոսել էն ժամանակ, երբ իր նստավայրը տեղափոխի Շուշի ու ասի՝ ժողովուրդ, ես Շուշին պահեցի, հետ բերեցի, իսկ Քոչարյանը Մեղրին հանձնում էր։ Գիտե՞ս որ հենց հիմա Սյունիք կտրելու ճանապարհին ես, մի երկու հանդիպում Ալիևի հետ ու Մեղրու մասին կխոսենք էն տոնով, ինչով խոսում ենք հանձնած Ստեփանակերտի մասին։ Ապշելու բան է, լուրջ եմ ասում։

Դու թող Ղարաբաղի հարցը լուծեիր Մադրիդյան սկզբունքներով, լուծեիր Ստամբուլի խարտիայով, թող լուծեիր մինչ քո գալը եղած որևէ փաստաթղթով, որովեհտև որով էլ լուծեիր, տասնապատիկ լավն էր լինելու, քան այն ինչ վիճակում ենք։ Չէ, ասում է, բոլոր փաստաթղթերով էլ երկար ճանապարհ էր, ինքը գնաց ամենակարճ լուծումով՝ կապիտուլյացիա, հանձնում, ռուսի ասած՝ «с потрохами», ինչո՞ւ չարչարվեր, ուղեղ ու էներգիա դներ, մի 30 տարի էլ ինքը բանակցեր, Արցախն էլ այդ ընթացքում զարգանար։ Հանձնում ու պըրծ։ Չկա Արցախ, չկա խնդիր։ Հետևից էլ, թե էd սաղ դուք եք մեղավոր, մանտռայով հարցազրույցներ կտա։

Բայց հիմա հարց ունեմ իրեն՝ Տիգրանաշենը ո՞ր փաստաթղթով ես հանձնում, Մադրիդյան սկզբունքների՞։ Հայ-վրացական մայրուղին Մադրիդյան սկզբունքներո՞վ ես հանձնում։ Սև լիճը Ստամբուլի խարտիայով ե՞ս զիջել։ Նախկինների ստորագրած ո՞ր մի փաստաթղթով ես տվել Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Էդ 30 տարի նախկինները տալիս էին, Ադրբեջանը չէր վերցնում, դու եկար սկսիր չտալ, Ադրբեջանը վերցրե՞ց։ Այ մարդ, սրա տրամաբանությունը ո՞րն ա։

Գիտե՞ք որն է ուշագրավ, Ադրբեջանը երբեք էս թեզերը սենց ուղիղ չի ասել։ Նիկոլի թեզերով նախկինում երբեք Ադրբեջանը բանակցության չի գնացել․ երևի վախեցել է ծաղրի առարկա դառնալ։ Իսկ Նիկոլը խայտառակվելուց չի վախենում։ Ասում է այն, ինչ թշնամին կերազեր, որ ասի մեր երկրի որևէ ղեկավար, երբևէ։

Ասում է՝ Հայաստանի կառավարութունն ամենինչ արել է, որ չհայաթափվի Արցախը․ այ մարդ, սուտ ես ասում․ ամեն ինչ անելը ենթադրում էր, որ պետք է պաշտպանեիր, որ ստիպված, մահվան սպառնալիքի տակ չգաղթեին, իսկ դու ասացիր՝ վատ բան ա տեղի ունենում, բայց մենք կլինենք որպես դիտորդ։ Դրա ամենինչ անելը ո՞րն էր։

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում երկու հրեշավոր միտք ասաց։ Մեկը այն էր, թե՝ մենք ՀՀ ռեսուրսների 70-80 տոկոսը դրել ենք Ղարաբաղի հարցի վրա։ Աշխարհի ցանկացած այլ երկրում եթե ղեկավարն ասի մենք մեր հայրենիքի վրա իզուր ռեսուրս ենք ծախսել, երևի նրան քառատեն։ Վաղը Նիկոլը կարող է ասել մենք Գյումրու վրա անիմաստ ռեսուրս ենք դրել։ Պետության, հայրենիքի, հողի, որևէ մասը այդ պետության զավակն ա․ ասում է՝ ժողովուրդ, որ քո երեխային պահում, մեծացնում ես, անքուն գիշեր ես անցկացնում, իզուր ա, որովհետև չգիտես հետո ինչ կլինի իր հետ։ Է պարզ ա, բոլորիս ա պարզ, որ երբ երեխայիդ կյանքին ընտելացնում ես, իր համար պատասխանատու ես, պարտավոր ես, ոչ միայն իրեն կերակրել, ուսման տալ, մեծացնել, այլ նաև իր անվտանգության պատասխանատուն ես, պետք է պատրաստ լինես, որ կարող է անգամ քեզանից ուժեղը գա իրեն նեղացնելու, դու իրավունք չունես չէ՞, ասելու՝ դե ինձնից ուժեղն ա գալիս, ես հո ինքս ինձ վտանգի մեջ չեմ դնելու, ինչ ա էրեխուս փրկեմ։ Աբսուրդ ա չէ՞, նորմալ, առողջ մարդու, ծնողի համար աբսուրդ ա, միանշանակ։ Բա սա դա է ասում, ու սա լսող ու ընկալողներ կա՞ն։ Ընդունողներ կա՞ն։ Էս ինչա՞։ Նիկոլն ասում է՝ ծնողներ, որ ձեր որդիները Եռաբլուրում են, նշանակում է՝ իզուր եք նրանց պահել, մեծացրել, փայփայել, որովհետև մի օր կարողա սպանվեին։ Նիկոլը չի մտածում էն ուղղությամբ, որ պետք է էդ երեխան մեծանար, թափ հավաքեր, հզորանար, չէ նայում է հանձնելու, զոհելու տեսանկյունից։ Ասում է՝ զարմանում եմ երբ ես ասացի էս ամենը կարող էր առանց զոհերի լինել, ինչի՞ աղմուկ եղավ։ Այո, զարմացավ և ներողություն՝ իրավունք ունի զարմանալու․ որովհետև այլանդակ վատ հայտարարություն արեց ու մարսեց, ասաց՝ կարող էի ձեր տղերքին գերեզման չտանել, բայց տարա, ու պատկերացրեք, մարսեց էդ հայտարարությունը։ Կարող էր, անգամ զարմանալ, թե ինչու բավարարվեց 5 հազարով, ոչ թե, ասենք, 10 հազար։ Մեկ է՝ մարսելու էր։

Փաշինյանը մի ուշագրավ բացահայտում արեց․ ասում է ես եկա, հետո հասկացա, որ Ղարաբաղը չեմ կարող պահել։ Հարցնում է հարցերը կարդացողը՝ բա ինչի՞ չես ասել ժողովրդին։ Պատասխանում է՝ եթե ասեի, ուրեմն պետք է առաջարկ անեի․ այ դրա համար չի ասել։ Իսկ եթե ժողովրդին ասեր, ի՞նչ էր լինելու պատասխանը․ ասելու էին՝ չես կարողանում, հել գնա։ Ու որպեսզի բանը դրան չհասնի, այսինքն, ոչմեկ հանկարծ իր էդ անտեր եղած աթոռին վտանգ չներկայացնի, գերադասել է այս տարբերակը՝ հանձնել, կոտորելու տանել, խաբել, բայց մնալ։ Հարցնում է հաղորդավարը՝ բա թող նախկինների հետ քննարկեիր։ Լղոզում է հարցը․ ո՞նց քննարկեր, եթե նախագահ էր նստացնում, որ հեշտ հանձներ։

Հարցնում է՝ բա ինչի՞ ես գրել նախընտրական ծրագրում, որ Շուշին ու Հադրությոը հետ կբերես, պատասխանում է՝ խոսքը վերաբերում է էնտեղ եղած բնակչությանը էնտեղ տանելու մասին։ Ստում ես, ծրագրում գրել ես դեօկուպացիա։ Մի խոսքով, ծաղր կլիներ, եթե այսքան աղետալի չլիներ այս ամենը։

Լավ, իսկ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասելիքը ո՞րն էր։ Ինչո՞ւ էր հարցազրույց տվել․ ինչ ասել էր, համարյա սաղ նախկինում էլ էր ասել։ Նիկոլ Փաշինյանը մեկ ասելիք ուներ՝ արցախահայերը Արցախ չեն վերադառնալու։ Որովհետև, ասում է, հենց այդ հարցը բարձրացնում եմ, Ալիևն ասում է՝ պետք է ադրբեջանցիներն էլ գան Հայաստան։ Նա Արցախի էջը մաքուր փակում է։ Ինչ կլինի ինձնից հետո չգիտի, իր օրոք փակում է։

Կարճ ասած՝ ես Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հասկացա, որ իր իշխանության օրոք բազմաթիվ անգամներ դրվել է Հայաստանը լուծարելու խնդիր ու էլի դրվելու է, քանի ինքն է։ Ու ինքը որպես վարչապետ չգիտի ինչ ասի, չգիտի ոնց կասեցնի դա, դրա համար էլ ամեն աղետից ոչ թե առաջ է զգուշացնում, այլ հետո արդարանում է։

Այդ մարդու ելույթները, կարծում եմ, լուրջ չեն ընդունում, չեն ստանում պատշաճ արձագանք, հանրության մոտ չեն քննարկվում։ Դրանք ուղղակի արխիվային նյութեր են, որոնք շուտով, վստահ եմ, պետք են գալու դատախազությանը՝ նրա նկատմամբ մեղադրանք կազմելիս։

yerevan.today