Պուտինն իր խոսքի տերն է, բայց կարող է «սառել» նրանց նկատմամբ, ովքեր չեն պահում իրենց խոստումները. Նազարբաևը կիսվել է հուշերով
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին նկարագրել է որպես խոսքի և գործի մարդ, որը միշտ բարեխղճորեն կատարում է իր խոստումները, բայցև կարող է «սառել» նրանց նկատմամբ, ովքեր նույն կերպ չեն վարվում։
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Նազարբաևը, որը դարձել է անկախ Ղազախստանի առաջին նախագահը, ղեկավարել է երկիրը գրեթե 30 տարի և պաշտոնից հեռացել է 2019 թվականի մարտի 20-ին, այս մասին գրել է իր հուշագրությունում: Նախկին նախագահի հուշերի գիրքը երկրում վաճառքի է հանվել դեկտեմբերի 1-ին։
Գիրքը, որը վերնագրված է «Իմ կյանքը. կախվածությունից դեպի ազատություն», բաղկացած է 694 էջից։ Նրանցից յուրաքանչյուրը նվիրված է հեղինակի անձնական կյանքից կամ քաղաքական կարիերայից առանձին իրադարձության։
«Պուտինն իր խոսքի տերն է: Մեր միջև երբեք չասված խոսքեր կամ թյուրիմացություններ չեն եղել: Նա միշտ և բարեխղճորեն կատարում է իր գործընկերներին տված խոստումները: Նա նաև ունի այս հատկանիշը. նա կարող է սառել ու երկար ժամանակ չջերմանալ այն պետությունների ղեկավարների և այլ մարդկանց նկատմամբ, որոնք տեր չեն կանգնում իրենց խոսքին և չեն կատարում իրենց պարտավորությունները», - գրել է Նազարբարև։
«Բայց ես ականատես եմ եղել, թե ինչպես է Պուտինը կատարել իր խոստումը, թեև թվում էր, թե դա Ռուսաստանի օգտին չէ: Ես գիտեմ, որ նա հավատարիմ է ընկերությանը: Մարդկային այս հազվագյուտ հատկությունները, որոնք այնքան էլ հաճախ չեն հանդիպում պետությունների ղեկավարների շրջանում, հարգանք և վստահություն են ներշնչում»,- նշել է Ղազախստանի նախկին նախագահը։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են