Մայքլ Ֆլինը չկարողացավ կատարել իր պարտականությունները
ԱՄՆ նախագահ Թրամփի իշխանությանը տարաձայնություններ են սպառնում, գրում է Sueddeutsche Zeitung-ի տեսաբան Շտեֆան Կոռնելիուսը։
Ըստ լրագրողի՝ Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինին աշխատանքից հեռացնելու մեջ զարմանալի ոչինչ չկա, քանի որ «մինչ պաշտոնապես իր պաշտոնին անցնելը Ֆլինը Մոսկվայի հետ բանակցություններ էր վարում հակառուսական պատժամիջոցների ճակատագրի վերաբերյալ- գոյություն ունեցող կանոնների ուղղակի խախտում»։
«Բացի այդ, չլիազորված գործողությունների մի ամբողջ շարք վկայում է, որ այդ մարդը չի կատարել իր պարտականությունները։ Ճիշտ է, ըստ երեւույթին, նախեւառաջ իր պարտականությունները չի կարողանում կատարել Թրամփն ինքը, ով ստիպված է հետեւել, թե ինչպես նրա խորհրդականները Սպիտակ տնից կեղտոտ անկողին են թափահարում տարբեր թոք շոուներում։ Իշխանության եւ գաղափարախոսության համար պայքարը վաղուց այսքան բացահայտ չի եղել»։
Որքան էլ այս «մարտերը» զվարճալի լինեն Թրամփի հակառակորդների համար, իրականում դրանք բավականին վտանգավոր են։ «Գերտերությունը չի կարելի ղեկավարել սուպերմարկետի պես», գրում է տեսաբանը։
Չնայած բոլոր ձախողումներին՝ Ֆլինն այն քչերից էր, ով Թրամփի եւ նրա «Արմագեդոնի ձիավորների» միջեւ՝ ինչպես Սթիվ Բենոնն է, բուֆերի դեր էր կատարում։ «Որքան էլ Թրամփն աշխատի ցույց տալ, թե ինքն է կանգնած «գոտեմարտի» հետեւում, հենց իր շրջապատում գտնվող մարդիկ են խարխլում նրա նախագահությունը»,-վստահ է Կոռնելիուսը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը