Իսլանդիայում վերջին մի քանի օրում հազարավոր երկրաշարժեր են գրանցվել. փորձագետները կանխատեսում են հզոր հրաբխային ժայթքում (տեսանյութ)
Վերջին մի քանի օրերում Իսլանդիայում մի քանի հազարի ստորգետնյա ցնցում է գրանցվել, ինչը կարող է վկայել Ֆագրադալսֆյադլ հրաբխի սպասվող ժայթքման մասին: Մասնավորապես Ռեյկյանես թերակղզու հարավ-արևմուտքում անցած օրվա ընթացքում ավելի քան 500 երկրաշարժ է գրանցվել. այժմ փորձագետները կանխատեսում են հզոր հրաբխային ժայթքում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ստեղծված իրավիճակի ֆոնին հայտարարվել է արտակարգ դրություն, 4,000 բնակչի կարգադրվել է լքել Գրինդավիկ քաղաքը: Տարհանված բնակիչները հայտնել են, որ ստորգետնյա ցնցումների պատճառով ծովախտին բնորոշ տհաճ զգացողություններ են ունեցել, ինչպես նաև գետնի տակից «արտասովոր ձայներ» են լսել:
Քաղաքի տարբեր հատվածներում առաջացել են ահռելի ճեղքեր ու փոսեր, որոնցից ծուխ է բարձրանում:
Իշխանությունները շտապ պատրաստվում են պաշտպանական արգելապատնեշներ կառուցել մոտակա երկրաջերմային էլեկտրակայանի շուրջ՝ հույս ունենալով այն պաշտպանել լավայի հավանական հոսքերից: Նշվում է , որ էլեկտրակայանը Գրինդավիկ քաղաքից ընդամենը վեց կիլոմետր հեռավորության վրա է:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ անցած գիշերվա ընթացքում սեյսմիկ ակտիվությունը նման է եղել նախորդ օրվան՝ «ժամում մոտ հարյուր ցնցում»:
Ըստ Visir.is-ի, ցնցումների մեծ մասը թույլ է եղել:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են