Ալիևը հերքում է Փաշինյանին. ուշագրավ հայտարարություն՝ Ստեփանակերտից
Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ ներգրավված միջնորդներն իրականում փորձել են սառեցնել իրավիճակը։ Այս մասին Ստեփանակերտում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու հավելել, թե այս ողջ ընթացքում միջնորդները հավատում էին, որ ադրբեջանական ժողովուրդը կհամակերպվի այս իրավիճակի հետ (Արցախի Հանրապետության անկախության հետ-խմբ). «Բայց ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մտածել այս իրավիճակի հետ համակերպվելու մասին։ Ես դա բազմիցս ասել եմ տարբեր հարթակներից, որ մենք չենք հաշտվելու այս իրավիճակի հետ, թույլ չենք տա, որ ադրբեջանական հողում ստեղծվի հայկական երկրորդ պետություն, և եթե բանակցություններն անհաջող ընթանան, ապա մենք ուժ կկիրառենք և կազատագրեք մեր հայրենի հողերը»։
Ալիևը նաև նշել է. «Եթե Հայաստանի ղեկավարությունը և նրա թիկունքում կանգնած որոշ արտաքին ուժեր այն ժամանակ և այսօր լսեին իմ խոսքերը, ապա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի կարիքը չէր լինի։ Ես բազմիցս ասել եմ՝ դիմելով Հայաստանի ղեկավարությանը՝ եթե չլքեք մեր հողերը, դեմ առ դեմ կհանդիպեք մեզ հետ մարտի դաշտում։ Անկախ նրանից, թե ով է կանգնած ձեր թիկունքում, դա չի կարող մեզ ստիպել շեղվել մեր արդար ճանապարհից»,-ասել է Ալիևը։
Ըստ էության, Ալիևը հերքել է Փաշինյանի այն պնդումները, թե միջազգային հանրությունը նախկինում Արցախը դիտարկել է որպես Ադրբեջանի մաս կամ թե այն նախկիններն են հանձնել։ Ալիևն իր բերանով հայտարարել է, որ միջազգային հանրությունը Բաքվին էր դրդում համակերպվել Արցախը կորցնելու մտքի հետ։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում